o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՌԱ°Ջ, ԴԵՊԻ «ԵՐԿԻՐ- ՍՊԻԴ-ԻՆՖՈ»

04.03.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱ°Ջ, ԴԵՊԻ «ԵՐԿԻՐ- ՍՊԻԴ-ԻՆՖՈ»

Մինչ Նիկոլը կորոնավիրուսով վախեցնում էր ինչպես հպարտ, այնպես էլ սովորական քաղաքացիներին, «հիմնավորելով» մարտիմեկյան երթ չանցկացնելը եւ Ծաղկաձորը վերածում «վիրուսանոցի», քաղաքացիական ակտիվիստ Սոնա Աղեկյանը հրապարակեց բավականին հակահիգիենիկ լուր: Այն է` վարակի աղմուկի քողածածկույթի ներքո եւ Ծաղկաձորից մարդկանց փախցնելու ֆոնինայնտեղ մարտի 1-3-ին անաղմուկ անցկացվեց ԼԳԲՏ ֆորում:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ՀԻՍՈՒՍՆ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ

Երեւում է Ծաղկաձորում «քյոհնա քեֆչիություն» անելը լավ չի անդրադարձել Նիկոլի վրա, եւ նա Վրաստանում կրկին ինքն իրեն համեմատեց Հիսուսի հետ: Խոսելով հանրային քաղաքականության մասին` նա ասաց, որ նույնիսկ Հիսուսին չէր հաջողվել «անդավաճան» կադրային քաղաքականություն վարել: Անշուշտ, բոլոր աստվածաբանների ուղեղը կախեց ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի, քանզի միայն քայլասերվածի մտքով կանցներ, որ Քրիստոսի ու քրիստոնեության առաքելության մեջ կարող է մտնել նաեւ կադրային քաղաքականությունը: Չնայած, եթե ուսումնասիրենք 2018-ին Նիկոլին անգնահատելի ծառայություն մատուցած կրոնական ծայրահեղական կազմակերպությունների փորձը (իսկ ինչպես հայտնի է, հենց աղանդավորական հովիվներն էին իրենց հոտը քշում հանրահավաքների եւ փողոց փակելու), ապա կհայտնաբերենք նաեւ հոլովակներ, ուր հավատացյալը զանգահարում է «երկնային գրասենյակ»: Ահա թե որտեղից ծլեց այդ աստվածաբանական նոնսենսըՀիսուսի կադրային քաղաքականությունը: Ինչեւէ, այստեղ «ֆյուրերիկի» կողմից հենց դավաճանության թեման է հետաքրքիր: Այսինքն` կրկին դավաճանների փնտրտուք է տեղի ունենում: Ի դեպ, դավաճանների թեմայով` Նիկոլի հանձնարարականի շրջանակներում նաեւ տեղի ունեցավ պատգամավորների շփումը գլխավոր ԱԱԾ-ական Էդվարդ Մարտիրոսյանի հետ: Այդ գնդապետը հավաստիացրեց, որ ԱԱԾ-ում մշտապես էլ վարվում են շարքերը սպայի պատիվն արատավորող, անհայրենասեր դավաճաններից մաքրելու գործընթացներ, բայց պարզ չդարձավ, արդյո՞ք դավաճան բառի տակ նույնն են հասկանում Նիկոլն ու գնդապետ Մարտիրոսյանը: Կարծում ենք, դժվար թե, այլապես ամենագետ եւ ճաճանչափայլ «վոժդը» այդքան չէր ձգձգի ուժային կառույցներում պաշտոնակատարների փոխարեն լիիրավ ղեկավարներ նշանակելու հարցը: Սակայն ինչպե՞ս Նիկոլը չփնտրի դավադրություններ եւ դավաճաններ, եթե խայտառակ չլինելու համար ստիպված եղավ կորոնավիրուսի մահանայով չանցկացնել իր այդքան սիրված ու փայփայված մարտիմեկյան երթը: Ինչպես դավաճաններ ու դավադիրներ չփնտրի, եթե ռեալ գնահատականը ցույց է տալիս, որ ապրիլի 5-ի հանրաքվեին էլ է խայտառակ լինելու, եւ անգամ իր ամենայն հայոց աներձագի շուրթերով հնչեցնում է այն միտքը, որ իրավիճակի սրման դեպքում կարող է եւ հանրաքվեն հետաձգվել: Ինչպե՞ս դավաճաններ եւ դավադիրներ չփնտրի, եթե Արցախում էլ չի ստացվում թելադրել, թե ով պետք է նախագահ դառնա...

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

Հա, ի դեպ, Սոնա Աղեկյանի հնչեցրած տհաճ լուրը լսողներից շատերը անմիջապես մտաբերեցին, թե ինչպես մի քանի օր առաջ էլ հայտնի Դալարիկի Ժուժուն «այո» էր քարոզում: Ի դեպ, Ռուբեն Մելիքյանի գլխավորած իրավագետների «Ոչ»-ի շտաբի դեմ ձեռնարկած քարոզչական քայլերը նույնպես բերում են մի իրավիճակի, երբ դասականի խոսքով ասած, «խիյարը թարս է բուսնում»: Այսպես, շրջանառության մեջ գցված այն սուտը, իբր «ոչ» քվեարկելու համար 10 հազարական դրամ ընտրակաշառք է բաժանվելու, օբյեկտիվորեն նպաստում է հանրաքվեի չգնացողների քանակի աճին: Քանզի Սահմանադրությունը պետական սահմանից չզանազանող անգրագետ պողոսները, տեսնելով, որ «ոչ»-ի համար ոչ մի 10 հազար դրամ էլ չկա, իսկ «այո»-ի համար նույնիսկ սուտ լուրի մակարդակով խոսող չի եղել, հաստատ կասեն` թքած ձեր «այո»-ի էլ, «ոչ»-ի վրա էլ:

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

 

ՖԵՅՍԲՈՒՔԱՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ՆԻԿՈԼԻ ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ

Չէ՛հարգարժան նախկին դեսպանը երբ ասում էր, որ ունենք «Երկիր-Հայկական ժամանակ», լավատեսորեն սխալվում էր: Քանզի, եթե նորից ԼԳԲՏ ֆորումներ են լինում, տարբեր ժուժուներ են զբաղված հակասահմանադրական «այո»-ի քարոզչությամբ, վրադիր էլ ավելացավ թեեւ ոչ այնքան վտանգավոր, սակայն սպիդի չափ մարդկանց վախեցնող կորոնավիրուսը, ապա ավելի պատշաճ է խոսել «Երկիր-Սպիդ-Ինֆո»-ի մասին: Համ էլ գարնան առաջին օրը նույն Նիկոլը վարակի եւ չտես քեֆչիության թեմայով քաղաքացիներին «լայվեց»-թողեց: Արդեն շատ-շատերը շտապում են փոխել էջը, երբ Ֆեյսբուքի ուղիղ եթերում լսում են Նիկոլի ճվճվան ձայնը: Նույն Նիկոլի էջում էլ հետաքրքրվողների արձագանքների քանակը կատաստրոֆիկ պակասել է, եւ «ֆյուրերիկի» երբեմնի վարկանիշը Ֆեյսբուքում դարձել է «պարսատիկի քար»: Ավելի ու ավելի շատերը սկսել են այդ էջ մտնելը համարել իզուր կորցրած ժամանակ, իսկ առավել հիասթափվածները հենց Նիկոլի էջում այնպես են «նախշում» երբեմնի կուռքին, որ ֆեյքերի գովասանքներն ու հայհոյանքները դրա ֆոնին խամրում են: Համ էլ քայլասերվածների թիմում հասկացել են, որ ֆեյսբուքյան ֆեյքերը եւ լոսերի ու ռոստովների` Նիկոլին հեռվից սիրող ֆանատները չեն կարող դառնալ ընտրատեղամասերում «այո» քվե տվող: Նաեւ այդ «այո»-ին ոչնչով չեն կարող օգնել զրո ինտելեկտուալ մակարդակի քարոզչական տեսանյութերի` փողով գնված արհեստական դիտումները: Իսկ միգուցե Նիկոլի աներձագի շուրթերով ճշմարտությո՞ւնն է բարբառել մի պահ, եւ սրանք մտադիր են վիրուսով հանրությանը վախեցնելով պատրվակ ստեղծել հենց հանրաքվեն «ջրելու» համար: Մանավանդ, որ չար լրատվակայքերն ասում են, որ Նիկոլը արդեն իրավաբանների թիմին հանձնարարել է գտնել հանրաքվեն «հետողորմյա անելու» հարմար իրավական ձեւաչափ:

«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»... ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА