o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոմպոզիտորների միությունը ճանաչվել է լավագույնը (Տեսանյութ)

04.03.2020 17:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Կոմպոզիտորների միությունը ճանաչվել է լավագույնը (Տեսանյութ)

«Իրավունք» թերթի ընդունված լավագույն ավանդույթների համաձայն, թերթի խմբագրական խորհուրդը, ողջ 2019 թվականի ընթացքում, իր դիտակետում է պահել մշակույթի ոլորտի գործիչների աշխատանքն ու հաշվի առնելով ընթերցողների կարծիքները, ընտրել է լավագույններին եւ վատագույններին: Լավագույնների ցանկում է նաեւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ, որը թերթի կողմից ճանաչվել է Տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ` տարվա ընթացքում ծավալած ակտիվ գործունեության ինչպես նաեւ հայ կամպոզիտորական արվեստը երիտասարդացնելու համար:
Լավագույնի պատվոգիրը «Իրավունքը» հանձնեց հենց միության հյուրընկալ հարկի տակ:
Պատվոգիրը ստանալուն պես Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆՆ ասաց. «Հաճելի է թերթից ստանալ նման պատվոգիր: Իրոք Հայաստանի կոմպոզիտորների միությունը մեծ դեր է խաղում երիտասարդ կոմպոզիտորների կայացման հարցում եւ ընդհանրապես կոմպոզիտորական պրոֆեսիոնալ արվեստը առաջ տանելու գործում»:

Կոնստանտին Օրբելյանը ճանաչվել է լավագույն գեղարվեստական ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА