o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զլատանը միշտ ցանկանում է հաղթել և ձգտում է իդեալին․ Պիոլի

08.03.2020 17:03 ՍՊՈՐՏ
Զլատանը միշտ ցանկանում է հաղթել և ձգտում է իդեալին․ Պիոլի

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իր կարծիքը հայտնեց Ա Սերիայի տուրի առաջիկա խաղի վերաբերյալ, ինչպես նաև բարձր գնահատեց «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի դերը թիմում.

«Շատ ժամանակ չունեմ մինչև կարիերայիս ավարտը, այնպես որ, կարևոր է տիտղոս հաղթելը».Մխիթարյան

«Դեռ չենք սովորել իրավիճակներին, որոնք առաջանում են կորոնավիրուսի պատճառով: Սա արտակարգ իրավիճակ է ամբողջ Իտալիայում:

Պետք է կենտրոնացած լինել: Թող մեր երկրպագուները չլինեն տրիբունաներում, բայց խաղը դիտելու են հեռուստացույցով: Մեր ֆուտբոլիստները գիտեն, որ այս հանդիպումը շատ կարևոր է ակումբի համար: «Ջենոան» վերջերս առաջադիմում է: Նրանք վերջին երեք խաղում ունեն ընդամենը մեկ պարտություն, այն էլ «Լացիոյի» հետ խաղում: Դավիդ Նիկոլան լավ աշխատանք է կատարում:

Իբրահիմովիչի հետ աշխատելը մոտիվացիա է իմ և ֆուտբոլիստների համար: Զլատանը միշտ ցանկանում է հաղթել և ձգտում է իդեալին: Բայց նա արդեն շատ բանի է հասել: Ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո մենք ավելի ուժեղացանք: Փորձառու խաղացողները եկել են մեզ օգնելու»,- ասել է Պիոլիին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА