o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանը հիվանդանոցից հիվանդանոց է տեղափոխվել ախտորոշման համար. Սողոմոնյան

09.03.2020 13:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Քոչարյանը հիվանդանոցից հիվանդանոց է տեղափոխվել ախտորոշման համար. Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանն առողջական վիճակից ելնելով` հնարավոր է չկարողանա ներկայանալ մարտի 10-–ին նախատեսված դատական նիստին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն այսօր ավելի լավ է զգում, քան երեկ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Կորոնավիրուսով վարակված Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը

Երեկ Քոչարյանը հոսպիտալացվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնում ՝ ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով: Դրանից հետո նրան տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ։

Նրան երեկ «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ` ախտորոշման համար, որը հնարավոր չէր անել նախորդ ԲԿ–ում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,–ասաց Սողոմոնյանը։

Նրա խոսքով` հնարավոր է մի քանի օր Քոչարյանը ստացիոնար բուժում ստանա։

Հարցին, թե կներկայանա՞ վաղը նախատեսված դատական նիստին` Սողոմոնյանը պատասխանեց` հնարավոր է չկարողանա ներկայանալ։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА