o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի հավաքականի դարպասապահ Յուրչենկոն վնասվածք է ստացել

10.03.2020 00:09 ՍՊՈՐՏ
Հայաստանի հավաքականի դարպասապահ Յուրչենկոն վնասվածք է ստացել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հրավերն ընդունած դարպասապահ Դավիթ Յուրչենկոն վնասվածք է ստացել Կարագանդայի «Շախտյորում»։ Ղազախական թիմի 33-ամյա նորեկը չի մասնակցել Ղազախստանի առաջնության առաջին տուրի հանդիպմանը։ «Շախտյորը» 1։3 հաշվով պարտվել է «Տոբոլին»։

«Յուրգեն Կլոպը Հայաստանի հավաքականի համար իդեալական մարզիչ կլիներ».Կարապետյան

«Մեր հիմնական դարպասապահ Յուրչենկոն չկարողացավ մասնակցել խաղին: Առաջիկայում նա կանցնի բուժզննում եւ կտեսնենք, թե ինչ վիճակ է»,- «Շախտյորի» գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Գրոզնու խոսքը մեջբերում է Sports.kz-ն:

Յուրչենկոն այս ամիս պետք է միանա Հայաստանի հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА