o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապազգային իշխանությունը պակաս աղետ չէ, քան կորոնավիրուսն ու համաշխարհային տնտեսության ճաքերը. Գևորգ Գևորգյան

11.03.2020 21:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ապազգային իշխանությունը պակաս աղետ չէ, քան կորոնավիրուսն ու համաշխարհային տնտեսության ճաքերը. Գևորգ Գևորգյան

Երկրի թիվ մեկ պատասխանատուն հոգեբանական ասպատակության է ենթարկում հասարակության ցածր իրավագիտակցություն ունեցող հատվածին: Բոլոր տեսակի դիսկուրսները արժեզրկված են, հարմարեցված բացառապես Նիկոլի մտածողությանը, որը ինչպես տեսնում ենք, այդպես էլ դեղին մամուլի, գոռում-գոչյունի, անպատասխանատու խոսքերի, անհիմն մեղադրանքների տիրույթից այդպես էլ դուրս չեկավ: Դուրս չեկավ, ոչ ամենևին այն պատճառով, որ չգիտակցեց, որ վարչապետ է, այլ որովհետև այդպես, այդ դիքերից հարմար է թիրախավորել ազգայինը, ազատամարտը, հերոսներին, պետությունն ու պետական ինստիտուտները, մեր անվտանգությունն առհասարակ: Այս պարագայում անձը չէ խնդիրը, այլ սա մեխանիզմ է գործադրված պետության դեմ, ազգային արժեքների դեմ, մեր ազգային ինքնության դեմ: Երկիրը, բոլոր հնարավոր կողմերից վնասներ է կրում. Ամենաառաջնային հարցն անգամ՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, նույնպես փորձ է արվում տրանսֆորմացնել, փոխարինել համատեղ բնակության գոտիների ստեղծման ծրագրով: Այս ծրագիրը, որով փորձելու են կողք կողքի բնակեցնել հայերին և ադրբեջանցինելին, ոչ այլ ինչ է, քան նոր պատերազմ՝ նոր սերնդի ուսերին: Արցախցին ինքնորոշվել է, ամեն մի թիզ հողում մեր տղերքի թափված արյունն է՝ հանուն հաղթանակի ու խաղաղության, ոչ թե նոր պատերազմի: Այս ապազգային իշխանությունը պակաս աղետ չէ, քան կորոնավիրուսն ու համաշխարհային տնտեսության հնարավոր ճաքերը: 
Եվ չնայած այս ամենին, ժողովուրդ ջան, ասեմ՝ ալիևն ու ադրբեջանասերները իրենց ծոծրակը կտեսնեն, բայց Արցախը ադրբեջանի կազմում չեն տեսնի:

Իշխանությունը ցանկանում էր, որ ՄԻԵԴ-ը արձանագրեր, որ ՍԴ այդ գնահատականների իրավունքը չունի․ Արփինե Հովհաննիսյան
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА