o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեր-Պետրոսյանն ու Տիգրան Մուկուչյանը հանդիպե՞լ են

13.03.2020 14:21 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեր-Պետրոսյանն ու Տիգրան Մուկուչյանը հանդիպե՞լ են

Iravunk.com-ի տեղեկություններով, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ, մարտի 12-ին հանդիպում են ունեցել: Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում քարոզարշավի ժամանակ հրապարակեց ապրիլի 5-ի հանրաքվեի «հռչակագրի նախագիծը», որով, ըստ նրա, քաղաքական գնահատական է տրվում անցած 30 տարիներին: Հռչակագիրը բաղկացած է 8 կետից, որոնցից առաջինն իսկ բազմաթիվ հարցեր է առաջացնում:
Ահա այն․ «1995-ից մինչեւ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը: 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը»:
Մյուս կետերում հիմնականում նախկինների թալանի ու կոռումպացվածության մասին դատողություններ են։

Իշխող քաղաքական մեծամասնությունից ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում. սոցհարցում

Ստացվում է, ըստ Փաշինյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք անցկացված 1996 թվականի նախագահական ընտրությունները կեղծվել են եւ չեն արտահայտել ժողովրդի կամքը, իսկ, ահա, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին անցկացված 1999-ի խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում մեծամասնություն է կազմել ՀՀԿ-ն, չեն կեղծվել եւ արտահայտել են ժողովրդի ցանկությունը: Մեր աղբյուրի պնդմամբ՝ հանդիպմանը Տիգրան Մուկուչյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել են Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին, իսկ ահա Մուկուչյանը «Փափուկ բարձ է դրել» Տեր-Պետրոսյանի գլխի տակ, ասելով, որ ամեն ինչ կարգին է, սակայն թե այս հանդիպման գլխավոր նպատակը որն է եղել, մեր աղբյուրին հստակ պարզել չի հաջողվել: 

Հ. Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА