o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանն ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի» (Տեսանյութ)

13.03.2020 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ադրբեջանն ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի» (Տեսանյութ)

Ադրբեջանական խորհրդարանի բացման նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է հայաստանյան ներկա ու նախկին իշխանություններից, անդրադարձել նաեւ Արցախին` իրեն բնորոշ հռետորաբանությամբ: Սակայն հայաստանյան իշխանությունները առնվազն մինչեւ երեկ ակտիվորեն զբաղված էին հանրաքվեի «Այո»-ի քարոզչությամբ ու որեւէ արձագանք ալիեւյան ագրեսիային չեղավ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՅԻ հետ:

Անընդունելի է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը. Բելլա Լալայան

«ԱԼԻԵՎՆ ԻՐԵՆ ԱՎԵԼԻ ՎՍՏԱՀ ԵՎ ԱՆՊԱՏԺԵԼԻ Է ԶԳՈՒՄ»

– Տիկին Էլիբեգովա, կմանրամասնե՞ք, թե մեզ ուղղված ի՞նչ շեշտադրումներ կային Ալիեւի ելույթում, եւ ինչո՞վ էր այս անգամ այն առանձնանում:

Հայատյաց հռետորաբանության իրենց ամբողջ «ծաղկեփունջը» կար այդ ելույթում: Եվ եւս մեկ անգամ փաստում էր, որ պետք չէ տրվել պատրանքների, թե Ադրբեջանում հայատյացության մակարդակն իջել է, կամ ավելի ցածրացել է նրանց ձայնը: Իրականում այդպես չէ: Այն կարող է տեւել ընդամենը մի քանի շաբաթ, եթե կա ինչ-որ խնդիր լուծելու, միջազգային հանրության առաջ կամ բանակցությունների ընթացքում կառուցողական երեւալու կարիք, որից հետո այդ ամենը վերականգնվում է: Ինչ վերաբերում է ելույթի բովանդակությանը, այն փաստացի Ալիեւի մյունխենյան ելույթի շարունակությունն էր, ինչը բարձր ամբիոնից հնչեցնելու առիթը նա գտավ` եւս մեկ անգամ պատմությունը խեղաթյուրելով, հայերին ֆաշիստներ, Հայաստանը ֆաշիստական պետություն անվանելով: Մինչդեռ Ալիեւը չէ որ այդպիսի պիտակավորումները պետք է տա, որովհետեւ իրականում ֆաշիստական պետություն Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը: Բայց, այնուամենայնիվ, Ալիեւն իրեն բավականին վստահ եւ անպատժելի է զգում իր հայատյաց բովանդակությամբ հայտարարությունների մեջ, ինչն ամենավտանգավորն է:

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

Ֆաշիստական ասելով` ո՞ւմ նկատի ուներ Ալիեւը` հայաստանյան ներկա՞, թե՞ նախկին իշխանություններին:

Բոլորին միասին, առանձին ՀՀԿ-ին էլ հիշեց, ՀՀԿ-ի լոգոն էլ հիշեց, նժդեհական գաղափարախոսությունն էլ: Այսինքն` իր բոլոր բարդույթները, վախերը եւ հոգեբանական ծանր ապրումները նախկին տարիների Ալիեւը վերջապես հիմա հնարավորություն ունի այդ ամենը բարձրաձայնելու: Իհարկե, առաջ էլի այդ հայատյացության մթնոլորտը ստեղծվում էր, բայց նա շատ ավելի զուսպ էր արտահայտվում, ձեւակերպումներ կային, որ ռիսկ չէր անում բարձրաձայնել ՀՀ իշխանությունների հասցեին: Իսկ հիմա, ցավոք, ինչպես նշեցի, իրեն շատ ավելի վստահ եւ անպատժելի է զգում, ինչի մասին վկայում է նաեւ դրան զուգահեռ առաջնագծում լարում մտցնելը: Այնպես չէ, որ Ադրբեջանը նոր է սկսել դա անել, ուղղակի, այս փուլում արդեն դանակը հասավ ոսկորին: Ստիպված եղավ նույնիսկ ԱԳՆ-ն արձագանքել, որ Ադրբեջանը միտումնավոր ՀՀ սահմանին իրավիճակը լարում է: Ի դեպ, միանգամից երկու ուղղությամբ` ե՛ւ Նախիջեւանի, ե՛ւ Տավուշի:

Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Քաղաքագետ Գագիկ Համբարյան

«ԱԼԻԵՎՆ ՈՒՆԻ ՀՍՏԱԿ ԱԿՆԿԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

– Ալիեւի ելույթին չհաջորդեց որեւէ արձագանք, հակադարձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության վերին օղակների որեւէ ներկայացուցչի կողմից: Ինչո՞վ սա կբացատրեք, մի՞թե Ալիեւի հնչեցրած մտքերի հասցեատերը միայն ՀՀ նախկին իշխանություններն էին:

Հասցեատերը նաեւ այսօրվա իշխանությունն էր, որն իր մասնաբաժինը «ստացավ» Ալիեւի ելույթի մեջ: Հիշեց Մյունխենը եւ իր չարտահայտած մտքերը շարադրեց ներկա իշխանությունների եւ հայ հասարակության մասին: Չեմ ուզում կրկնել, որպեսզի «ռետրանսլացիա» չանեմ Ալիեւի թեզերը: Ամեն դեպքում, ակնկալում էի, որ այս օրերին հանրաքվեի քարոզարշավը պետք է օգտագործվի նաեւ, որպես լավ, հարմար հարթակ, որպեսզի Ալիեւը շատ հստակ, կոշտ պատասխան ստանա, քանի որ այդ հնարավորությունը կար: Չգիտեմ` ինչու չի օգտվում վարչապետն այդ հնարավորությունից, որպեսզի Ալիեւին իր տեղը ցույց տա: Ունեցանք զոհ առաջնագծում` Նախիջեւանի ուղղությամբ, ու դրա մասին էլ ոչ մի խոսք չասվեց, եւ չֆիքսվեց, թե ով էր դրա մեղավորը: ԱԳՆ-ն դրա մասին խոսեց, ցավոք, վարչապետը` ոչ:

Հրաչոն վառեց Նիկոլին

Կարելի՞ է ասել, որ նախկին իշխանությունների վերաբերյալ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի կարծիքները համընկնում են:

Այո, որովհետեւ նույնիսկ բառապաշարով է համընկնում: Ավելին` Ալիեւը շատ ոգեւորված էր եւ ողջունում էր 2018-ի ապրիլ-մայիսին կատարվող պրոցեսները: Ե՛վ Ալիեւը, ե՛ւ Մամեդյարովը մեծ հույսեր են կապում եւ հստակ ակնկալիքներ ունեն հայաստանյան նոր իշխանություններից արցախյան հարցում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են:

20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան

«ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԵՆՔ ՇԱՏ ԱԿՏԻՎ ԵՆ»

– Ակնհայտ է, որ արցախյան հարցում, սահմանում վաղը փոփոխություններ չեն լինելու, որովհետեւ սպասողական վիճակ է, առջեւում Արցախի նախագահական ընտրություններն են, իսկ Ադրբեջանում պայքարում են կորոնավիրուսի դեմ: Այս դեպքում վերջին շրջանում սահմանային լարվածությունը, այդ թվում` դիվերսիոն փորձը աշխարհաքաղաքական գործընթացներո՞վ է պայմանավորված, թե՞ ինչ-որ բան է Ադրբեջանը փորձում լսեցնել:

ԱԺ քննիչ հանձնաժողովն ընդամենն արհեստական կառույց է և բացահայտ սպասարկում է Նիկոլի իշխանությանը. Արթուր Թովմասյան

Նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակի արտացոլանք է, որովհետեւ Ադրբեջանում հիմա ներքին կրիզիսային իրավիճակ է հասունանում: Նավթի գները սրընթաց իջնում են, Ադրբեջանն իր բազային նավթի գինը 2020 թվականի բյուջեում դրել էր 55 դոլար: Իսկ այն ամենը, ինչն արդեն ցածր է, նշանակում է ավելի խորացնում է դեֆիցիտը: Իհարկե, Ադրբեջանն ունի նավթային պահուստային ֆոնդ, որի հաշվին ինչ-որ չափով կոմպեսացնելու է այդ կորուստները, բայց հասարակության մեջ մնացել է 2014-2016 թվականի ճգնաժամային իրավիճակի հիշողությունը, երբ երկու անգամ իրենց մանաթը արժեզրկվեց: Այդ ժամանակ մի գիշերվա ընթացքում 30 տոկոսով մարդկանց գնողունակությունն ընկավ, սոցիալական քաոս սկսվեց: Ու դրա հետ զուգահեռ Ալիեւն առաջնագծում սկսեց լարվածությունն ուժեղացնել, որպեսզի հասարակության դժգոհությունը, ցասումը, բացասական էներգիան եւ ագրեսիան ուղղի հայկական կողմի վրա, որովհետեւ նա, հանձինս հայերի, միշտ ունի արտաքին թշնամու կերպար, որը ադրբեջանական հասարակության համար միշտ աշխատող տարբերակ է: Եվ այդ հանրությունը սկսում է իր ուշադրությունն ու ագրեսիան ներքին իշխանության դեմ իրենց բողոքից տեղափոխել դեպի հայկական կողմ: Սա ստանդարտ աշխատող մեխանիզմ է: Այնպես որ, շատ հնարավոր է, որ նույն կերպ հիմա գնա սադրանքների, որովհետեւ առաջին անգամ, երբ նավթի գները կտրուկ անկում ապրեցին 2014-ին, իրենք խոցեցին մեր ուղղաթիռը, եւ ինչ-որ ժամանակ այդ աժիոտաժը հանության մեջ ստվերեց սոցիալ-տնտեսական խնդիրները: Հետո, երբ այդ ճգնաժամը խորացավ, փաստացի 2016 թվականի սկզբին կրկնվեց, մենք ստացանք ապրիլյան քառօրյան: Այսինքն` բացառել, որ սադրանքների չի գնա Ադրբեջանը, հնարավոր չէ այս իրավիճակում, որովհետեւ կարող է գալ կրիտիկական պահ, որ իրենց պետք լինի մտցնել առաջնագծում լարվածություն` սադրանքների տեսքով: Սա կարող է չլինել լայնամասշտաբ պատերազմ, կարող է լինել ինչ-որ բլիցկրիգային փորձ, որովհետեւ Ալիեւին անընդհատ պետք են այդպիսի պատմություններ ստեղծել, որ իր հանրությանն անընդհատ մատուցի նոր հաղթանակներ: Եվ եթե այդ հաղթանակները նա չստանա ռազմական դաշտում, ուրեմն` պետք է ստանա բանակցությունների ընթացքում: Նա դրա մասին միշտ է բարձրաձայն խոսել: Երբեք չի բացառել, որ եթե բանակցային սեղանի շուրջ իրավիճակը հօգուտ իրեն չդասավորվի, իր համար միշտ բաց է մնում ռազմական տարբերակը:

Իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գ. Գեւորգյան

Ադրբեջանը, կորոնավիրուսով պայմանավորված, չեղարկել է անգամ Նովրուզի պաշտոնական միջոցառումները, մինչդեռ Նախիջեւանի ուղղությամբ հերթական զորավարժությունն է անցկացրել այս օրերին: Ի՞նչ վտանգներով է սա հղի:

Զորավարժությունների մասշտաբները, քանակը, ինտենսիվությունը կտրուկ աճել է 2018 թվականից հետո: Ադրբեջանն ակնհայտ ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, պատերազմի պատրաստվում է: Միգուցե, այդ պատերազմը վաղը չի սկսելու, բայց ինտենսիվորեն այդ պատերազմին պատրաստվում է: Նախիջեւանի զորավարժություններն իրենց տեսանկյունից կորոնավիրուսի պայմաններում ավելի դրական են, քանի որ մեկուսացնում են զորքը, տանում են ինչ-որ հեռու տեղ, քաղաքացիականների հետ գրեթե շփում չի լինում, եւ իրենք լոկալիզացված իրենց զորավարժություններն անցկացնում են: Ի դեպ, Նախիջանի ուղղությամբ իրենք շատ ակտիվ են վերջին երկու տարվա ընթացքում, ինչը գնալով ավելանում է: Բայց այստեղ ավելի մտահոգիչ է, որ առաջնագծում փաստորեն, Նախիջեւանի ուղղությամբ ունեցանք զոհ, եւ դրա մասին գրեթե չէին խոսում ո՛չ համացանցը, ո՛չ հանրությունը: Սա անցավ տեղեկատվական աղբի եւ աղմուկի կողքով եւ ոչ մեկը չբարձրացրեց հարց` ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ է սա կատարվում Նախեջանի ուղղությամբ, ոչ մեկին չհետաքրքրեցին ռազմական փորձագետների կարծիքները: Բոլորը կենտրոնացած են ներքաղաքական ինչ-որ պրոցեսների վրա, բայց շատ ավելի կարեւոր աշխարհաքաղաքական հարցեր դուրս են մնում ուշադրության կենտրոնից, ինչը վտանգավոր է: ԻհարկեՏավուշի ուղղությամբ դիվերսիոն փորձեր եղան, եւ այնպես չէ, որ երբեք չէին եղել, բնակավայրերի վրա առաջ էլ չէին կրակում, բայց հարցն այն է, որ երբ խոսվում է Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունների ու օպերատիվ կապի մասին, երկու տարի անընդհատ պնդում էին, թե առաջնագծում լարվածությունն իջել է, իսկ հետո տեսնում ենք դիվերսիոն փորձեր, զոհեր ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ սահմանների ուղղությամբ: Այսքանը բավարար է հասկանալու համար, որ առաջնագծում այդքան էլ հանգիստ չէ, ու պայմանավորվածությունները եւ օպերատիվ կապը, ըստ էության, չեն գործում:

Հայաստանյան ավիացիայի մնացորդների ոչնչացման ողջ պատասխանատվություն մնաց Նիկոլի վրա

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА