o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

13.03.2020 23:08 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ «ՁԵՐ ԿԱՆԱԼԻԶԱՑԻԱՅՈՎ ԵՍ ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼՈՒ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Դու ինչ տղամարդ ես, որ կանալիզացիայով էլ զբաղվես:

 

ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ՆԻԿՈԼԻՆ (ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻՆ ԻՏԱԼԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էն, ինչ դու անում ես մեզ համար, ախպերը ախպորը չէր անի:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

Լավ է դառը կորոնավիրուսի համաճարակ, քան «այո»-ի հանրաքվեի տապալումը:

 

ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ (ՆԻԿՈԼԻ` ԱՐՁԱԿՈՒՐԴ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ՍԿՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Համաճարակաբանները հայտնում են, որ Նիկոլի քարոզի տարածած ատելության վիրուսի դեմ կորոնավիրուսը փառք ա:

 

ՀԻՆ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ (ՀՅԴ-ՆԻԿՈԼ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՅԴ բյուրոյից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նիկոլն ընդամենը ցանկացել է իմանալ` դաշնակները այս անգա՞մ էլ դեմ ըլլալով, կողմ կքվեարկեն արդյոք:

 

ՍԵՎԵՐ ԵՎ ՍՊԻՏԱԿՆԵՐ (ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՎԵՐՋԻՆ 3 ՀՈԳՈՒՆ ՆՈՐՔԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼՈՒ ԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Կառավարությունից հայտնում են, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը» միայն նիկոլական վիրուսակիրների համար է, իսկ մնացածը Ինֆեկցիոնով թող բավարարվեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА