o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր ձեզ դիմում եմ ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես հայր, որդի, մարդ...Ռոնալդու

13.03.2020 23:55 ՍՊՈՐՏ
Այսօր ձեզ դիմում եմ ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես հայր, որդի, մարդ...Ռոնալդու

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հետևորդներին կոչ է արել լրջորեն վերաբերվելու կորոնավիրուսի տարածման խնդրին:

«Աշխարհի համար բարդ ժամանակաշրջան է, ու բոլորիցս այժմ պահանջվում է առավելագույն զգուշավորություն և ուշադրություն:

Կարագեր․ «Ռոնալդուն հասկանում է, որ իրեն միշտ նայել են որպես Մեսիից հետո երկրորդի»

Այսօր ձեզ դիմում եմ ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես հայր, որդի, մարդ, որը հետաքրքրված և անհանգստացած է ամբողջ աշխարհի ուշադրությունը գրաված այս խնդրով:

Կարևոր է հետևելն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և իշխանությունների այն հորդորներին, թե ինչպես գործել ներկայիս իրավիճակում:

Մարդկային կյանքի պաշտպանության կարևորությունը պետք է բարձր լինի մնացած ամեն ինչից: Մտքերով բոլորի հետ եմ, որոնք որևէ հարազատի են կորցրել, և ցանկանում եմ հոգեբանորեն աջակցել նրանց, որոնք պայքարում են վիրուսի դեմ, ինչպես իմ թիմակից Դանիելե Ռուգանին: Կընդգծեմ նաև բժշկական բոլոր աշխատակիցներին, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքերը՝ փրկելով ուրիշներինը»,- գրել է Կրիշտիանուն թվիթերյան իր էջում և տեղադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված հորդորների ցանկը՝ կորոնավիրուսից պաշտպանվելու թեմայով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА