o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով նոր միջոցներ են ձեռնարկել

14.03.2020 14:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով նոր միջոցներ են ձեռնարկել

Մոսկվայում կորոնավիրուսի կանխարգելման համար նոր միջոցներ են ձեռնարկել. քաղաքային ստացիոնար հիվանդանոցներ դադարեցին այցելուներ թողնել: Համապատասխան որոշումը ստորագրել է մայրաքաղաքի գլխավոր սանիտարական բժիշկ Ելենա Անդրեեւան, հաղորդում է Գրիգորի Բերեզկինին պատկանող ՌԲԿ-ն:

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. Sputnik-Georgia

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ բուժհաստատությունների ղեկավարները պարտավոր են դադարեցնել շուրջօրյա մնալու ռեժիմով այցելուների մուտքը հիվանդանոց եւ հիմնարկներ, ինչպես նաեւ ապահովել օդափոխություն, տարածքների ախտահանում եւ սուր շնչառական վարակներով հիվանդների մեկուսացում:

Պարբերականը նշում է, որ որոշման հիման վրա կարանտինի մասին հաղորդագրությունները հրապարակել են մայրաքաղաքի միանգամից մի քանի բուժհաստատություններ իրենց Instagram-հաշիվներում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА