o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանը մրսելաֆոբիա ու վիրուսաֆոբիա ունեցող, Սև-Սպիտակի հիմնադիր-հայր քաղաքապետ ունի/«ուներ». Ռուսլան Բաղդասարյան

14.03.2020 20:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանը մրսելաֆոբիա ու վիրուսաֆոբիա ունեցող, Սև-Սպիտակի հիմնադիր-հայր քաղաքապետ ունի/«ուներ». Ռուսլան Բաղդասարյան

Երևանը մրսելաֆոբիա ու վիրուսաֆոբիա ունեցող, Սև-Սպիտակի հիմնադիր-հայր ու խորը ինքնամեկուսացած «չեխական ճենապակի» հիշացնող քաղաքապետ ունի/«ուներ» : 
Ասենք թող գա դժվարությունները հաղթահարելու համախմբման ու միասնության կոչ անի Երևանցիներին` ճիշտ ժամանակն է:

Եղբա՛յր, խրամատում ԲՀԿ, ՀՀԿ, ՔՊ, ՀՅԴ չկա, մենք բոլորս մի ազգ ենք. Միքայել Մանրիկյան

Վերջապես մեր երկրի բնակչության 40 տոկոսի քաղաքապետն է և ինքը պարտավոր է անձամբ ինչ-որ խոսքով հանդես գա ու ներկայացնի, թե ինչ միջոցառումներ է իրականացնում քաղաքապետարանը:

Թող չթվա, թե ուզում եմ ուղղակի քննադատեմ, այս գրածս նաև խորհուրդ է իրեն:

Բացի իմ բարի խորհրդից նաև մեջբերում անեմ օրենքներից, որտեղ հստակ սահմանվում է քաղաքապետի պարտականությունները:

Երևան քաղաքում ՏԻՄ

Հոդված 66.

1. Քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության պետն է:

2. Քաղացիական պաշտպանության բնագավառում իրականացնում է ՏԻՄ օրենքներով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ:

Այդ լիազորություններին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են կարդալ ՏԻՄ օրենքի 41 հոդվածը:

Բացի այս օրենքներն էլ, երևանցիներն իրենց քաղաքի ու իրենց «ընտրած» կառավարչի կոչին և հորդորին են սպասում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА