o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարակված երեխայի որոշ դասընկերների ծնողներ հրաժարվում են մեկուսացումից

15.03.2020 13:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վարակված երեխայի որոշ դասընկերների ծնողներ հրաժարվում են մեկուսացումից

Քիչ առաջ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է:

«Հետքը» տեղեկացավ, որ դպրոցահասակ երեխան Էջմիածին քաղաքից է՝ Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ հիվանդին դուրս են գրել. ԱՆ խորհրդական

Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վարակված երեխան երրորդ դասարանի աշակերտ է, դասարանի աշակերտներն այս պահին մեկուսացվում են ծնողների հետ միասին. «35 աշակերտ է այս պահին մեկուսացվում: Սակայն չգիտեմ՝ քանիսն են գնալու, քանիսն են հրաժարվում: Հիմա այդ հարցով ենք զբաղված»:

-Կան մարդիկ, ովքեր հրաժարվո՞ւմ են

-Այո, կան ծնողներ, ովքեր հրաժարվում են մեկուսացվել»,- ասաց Արուսյակ Մուրադյանը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА