o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերթը հասավ ազգային գրադարանին

17.03.2020 18:47 ՄՇԱԿՈՒՅԹ
Հերթը հասավ ազգային գրադարանին

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ էր հայտարարել Ազգային գրադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցել են Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը, գրականագետներ Արմեն Ավանեսյանն ու Աբգար Ափինյանը, մշակույթի նախարարության նախկին աշխատակից Վարդան Գրիգորյանը եւ արձակագիր, գրադարանի տնօրենի ԺՊ Հրաչ Սարիբեկյանը: Արմեն Ավանեսյանն ու Անահիտ Ասատրյանը դուրս են մնացել առաջին` գրավոր փուլից, որն իրենից ներկայացնում է օրենսդրության մասին հարցաշար, մնացած 3 մասնակիցները` Վարդան Գրիգորյանը, Աբգար Ափինյանը եւ Հրաչ Սարիբեկյանը, անցել են երկրորդ՝ բանավոր փուլ, որտեղ ներկայացրել են իրենց հայեցակարգը եւ պատասխանել բանավոր հարցերի: Սակայն փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մրցութային ժյուրին մասնակիցներից եւ ոչ մեկին հաղթող չի ճանաչել, ինչը նշանակում է, որ նախարարությունը որոշ ժամանակ հետո նոր մրցույթ կհայտարարի:

ՀԹԳՄ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Մեր տեղեկություններով, թեկնածուներից և որևէ մեկը ԿԳՄՍ նախարարության, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանի սրտով չէ: Մեր աղբյուրը հայտնում է, որ Արայիկ Հարությունյանի սրտին թեկնածուն մեկ այլ անձ է, որը ըստ լուրերի ևս գրող է: Իսկ թե ԿԳՄՍ-ն ինչ վտանգ է տեսնում  տնօրենի թեկնածուներից  մեր աղբյուրին պարզել չի հաջողվել:


Հ.Գ Սա նոր Հայաստանն է,որտեղ առանց որևէ ԽԾԲ-ի ոչինչ անել հնարավոր չէ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА