o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիմա չհասկացանք այս վիրուսը վտանագավո՞ր է, թե՞ վտանգավոր չէ

18.03.2020 12:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հիմա չհասկացանք այս վիրուսը վտանագավո՞ր է, թե՞ վտանգավոր չէ

Լավ, մեկը չկա, որ բացատրի Նիկոլին, թե ինչով պետք է զբաղվի եւ ինչով չպետք է զբաղվի վարչապետը: Բուկլետ ու ծաղիկ բաժանելուց հետո  հիմա էլ նոր զբաղմունք է իրեն գտել: Անձամբ շրջում է խանութներով եւ դեղատներով եւ անձամբ պատմում, թե որ հիվանդը ինչ տաքություն ունի: Ախր դրա համար տասնյակ-հազարավոր աշխատողներ եք պահում, որոնք պարտավոր են շրջել դեղատներով, այցելել խանութներ եւ  զեկուցել իրենց վերեւներին: Հավանաբար  մի կողմից պարապությունը, մյուս կողմից ոչ ոքի եւ ոչինչ չվստահելը (ինչն, իհարկե, հիվանդագին դրսեւորում է) Նիկոլին մղում է այդպիսի գործողությունների: Եվ նա  ստանձնում է էքպեդիտորի, տեսուչի, ինչպես նաեւ առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի դերերը: Ընդ որում,  այդ աշխատանքը նրա մոտ կիսատ-պռատ ստացվում է, թեեւ իր հայտարարությունը, թե «Ալկոգելի պակաս երկրում չկա» զվարճելի է:

Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը

Չի ստացվում Նիկոլի մոտ վարչապետի աշխատանքը, քանի որ վարչապետը պետք է մտածեր, ինչպես անել, որ խանութներում ու դեղատներում այս կամ այն ապրանքները չանհետանան, գները չբարձրանան, հիվանդությունը չթափանցի երկիր եւ այլն: Իսկ ահա այստեղ կատարյալ  անհաջաղություն է: Երեկ  առողջապահության  փոխնախարարը հայտարարեց, որ միայն շաբաթվա վերջում  երկիր կհասնի 5000 հատ թեստ: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ դրանք վաղուց Հայաստանում չէին: Այսօր Նիկոլը հայտարարեց, որ  մեկուսացված են շուրջ 450 հոգի, որոնք գտնվում են կարանտինի տակ: Այստեղ էլ հաջորդ հարցն է ծագում, որ եթե կարելի էր այդքան մարդ մեկուսացնել ինչու դա չարվեց ավելի վաղ, երբ որ Իտալիայից Հայաստան էին տեղափոխվում  մարդկանց:

Նիկլոը նաեւ հայտարարեց, որ «կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթեւ սցենարով»: Այդ դեպքում  ի՞նչ իմաստ ուներ  մտցնել արտակարգ դրություն կամ ինչո՞ւ են արգելում  մարդկանց ելումուտը այն երկրներ,  որտեղ  կորոնավիրուս չկա կամ գրեթե չկա:

Ըստ  Նիկոլի հաջորդ հայտարարության «երիտասարդության մասով կորոնավիրուսը այնքան էլ վտանգավոր չէ»: Դե, այդ դեպքում էլ կրկին հարցեր են առաջանում ինչո՞ւ փակվեցին բուհերը եւ դպրոցները:

Ըստ Նիկոլի  այսօր ՀՀ-ում կա  կորոնավիուսով վարակված 84 հիվանդ, որոնք շատ թեթեւ են տանում հիվբանդությունը: Մի մասը ընդհանրապես  ջերմություն չունի, 17 հոգու պատահական են հայտնաբերել: Նա նշեց նաեւ, որ «անկախ մեր կամքից բազմաթիվ քաղաքացիներ հիվանդացել եւ բուժվել են» ու չեն էլ նկատել դա: Մի խոսքով, ըստ Նիկոլի այդ կորոնավիրուս կոչվածը սթից բան է: Ի դեպ նույնը ասում էր նաեւ Նիկոլի  փառապանծ նախարար Թորոսյանը, որ «քանի որ կորոնավիրուսը  շատ վտնագավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիրք չկա... կորոնավիրուսը չի համարվում հատուկ վտանգավոր վարակ»: Ամբողջ հարցը այսքանից հետո հետեւյալն է, եթե իրոք այդպես է, ստացվում է, որ հատուկ դրության նպատակը ցույցերի եւ հանրահավաքների արգելումն է, մամուլի գրաքննությունը, ինչպես նաեւ սահմանների փակումը` որ հանկարծ ով որ պետք է չգնա երկրից եւ ով որ պետք չէ չգա: Եվ եթե  չլիներ այն չարաբաստիկ  ապուշ հանրաքվեն, ավելի ճիշտ դրա հետաձգելու կամ չեղարկելու մեծ մտահոգությունը, արդյո՞ք  այս արտակարգ դրությունը կհաստատվեր:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА