o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»... ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

20.03.2020 18:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»...  ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

Եվ այսպես, Նիկոլը  կառավարության նիստին բավականին անբռնազբոս բարձրաձայնեց իր թաքուն երազանքը` հարկ եղած դեպքում երկարաձգելու արտակարգ դրությունը: Երեւի դուր է եկել` ինքը աշխատելու փոխարեն անի` ինչ ուզում է, ամբողջը բարդի պատանի պարետ Տիգրան Ավինյանի ուսերին, «ձեռի հետ» էլ «ասֆալտին փռելու» գործը անչափ հեշտացնի եւ փակի բոլոր դժգոհողների բերանները: Կարծում ենք` ավելորդ է հիշեցնել, թե որ երկրներում է արտակարգ դրությունը երկար տեւում` այն երկրներում, ուր իշխանությունը գտնվում է այն զավթած խունտայի ձեռքերում:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

 

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ` ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Ու թեեւ հայտնի միջնադարյան իմաստունը նշում է, որ սվինների միջոցով կարելի է հարց լուծել, սակայն սվինների վրա երկար նստել հնարավոր չէ, Նիկոլին երեւի թվում է, որ ինքը կարող է բացառություն լինել: Դե, եթե «եղինջի կծելով» առաջարկում է պայքարել վիրուսի դեմ, դա ինչ-որ բան վկայում է...

Քաղաքագետներից շատերը զգուշացնում էին, որ ՍԴ հարցը լուծելուց հետո Նիկոլը անցնելու է «4-րդ իշխանության» հարցերին` ոչնչացնելով խոսքի եւ մամուլի ազատությունը: Բայց կարծես թե, նա որոշեց հարցերի հերթականությունը տեղերով փոխել: Ինչեւէ, կոնկրետ մեր թերթի եւ կայքի օրինակով կներկայացնենք քայլասերվածների վարչախմբի գործելաոճը: Դեռ տարվա սկզբներին «հանկարծ» վերակենդանացվեց 2014-ից ձգվող «ԼԳԲՏ պաշտպան ֆեյքերն ընդդեմ «Իրավունք» թերթի» դատական գործը, եւ Առաջին ատյանի մակարդակով առկա է այդ գույնզգույնասերների հայցի բավարարման փաստը: Հետո հանկարծ իմանում ենք, որ սկանդալային սորոսական Դանիել Իոաննիսյանը փորձում է ձեր խոնարհ ծառային դարձնել մեղադրյալ քրգործում եւ մեկ տարվա գաղտնի «ոդիսականից» հետո այդ հարցը դարձրել է Վճռաբեկ դատարանի քննության առարկա: Դրան գումարենք նաեւ Կապանի հայտնի ասուլիսին Նիկոլի` մեր թղթակցի տված հարցից ափերից դուրս գալը եւ մեզ գրեթե պետական դավաճանի կարգավիճակ վերագրելու պոռթկումը: Դե, իսկ երբ սահմանվեց արտակարգ դրությունը, մենք առաջիններից մեկը դրա «քաղցրությունը» զգացինք սեփական մաշկի վրա: Լավ, դեռ մի կողմ դնենք այն, որ «Էջմիածնի տիկնոջ» հետ հարցազրույցը որակվեց խուճապ հարուցող` այնտեղ, ըստ էության, տիկինը լույս աշխարհ հանեց Նիկոլի հերթական ստախոսությունը: Բա սրան ի՞նչ ասես` մեր հրապարակած «Կորոնավիրուսը լուրջ ցնցումներ է առաջ բերել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում» նյութը նույնպես խուճապ հարուցող ճանաչվեց: Այսինքն` այն, ինչը կարելի է լսել հեռուստատեսությամբ, կարդալ կայքերում, եթե հանկարծ ամփոփվում է վերլուծության տեսքով, դառնում է խուճապ հարուցո՞ղ: Եվ, գրողը տանի, ինչ կապ ունի դա Հայաստանում առկա վիճակի հետ, Ամերիկայի ու Եվրոպայի իրադարձությունները այդ ո՞ւմ պետք է խուճապի մատնեն, բացառությամբ այն անձանց, ովքեր Ռոբերտ Քոչարյանի ասած, «ուրիշ մասնագետի կարիք ունեն»: Երեւի, ցուցում էր տրվել վարվել «Ինչո՞ւ գլխարկ չես դնում» սկզբունքով: Ու քանի որ չափորոշիչներ չկան, թե ինչն է խուճապ հարուցող համարվում, ապա նույնիսկ «ցելա գցելով» կարելի է որոշել, թե որ լրատվամիջոցի որ նյութը  համարվի խուճապ հարուցող: Նաեւ հետաքրքրական է, թե ում ստորագրությամբ մենք ստացանք ծանուցում` հրապարակումներն անհապաղ հեռացնելու: Քրեական ոստիկանության պետ գնդապետ Կարապետյանի: Այսինքն` ստացվում է, որ այդ բարձրաստիճան ոստիկանը հանցագործ բռնելու փոխարեն պետք է Նիկոլենց համար թիթե՞ռ նկարի, զբաղվի գրաքննությա՞մբ: Թե՞ քայլասերվածները լրագրողներին արդեն հավասարեցրել են հանցագործների հետ: Ի՞նչ է ստացվում` արտակարգ դրությունը ազդում է առաջին հերթին լրատվամիջոցների վրա: Ձեռքի հետ էլ, դժգոհությունների կուտակում ունեցող երկրում չի կարելի ցույց եւ գործադուլ անել, քանզի համաճարակի պայմաններում անգամ թաղման ժամանակ 20 հոգուց ավելի իրար գլուխ չպետք է հավաքվեն: Սակայն Նիկոլենց դեղնակտուց գրաքննիչների թիմը հանգիստ իրեն թույլ է տալիս մեկ փոքր դահլիճում հավաքել առավել քան 40 խմբագիրների... Արտակարգ դրության սանիտարահիգիենիկ պահանջները, իհարկե, չեն տարածվում նաեւ Նիկոլի վրա` կարող է առանց պաշտպանիչ միջոցների մտնել սուպերմարկետներ, փողոցներում սելֆիներ անել ում հետ ասես, այդ թվում եւ արտասահմանցիների, դե, իսկ ինչպիսի խուճապարար բաներ է խոսում իր ուղիղ եթերների ընթացքում, դա նույնիսկ ավելորդ է հիշատակել: Շատ հարմար արտակարգ դրություն է: Լռեցնում ես քննադատությունները, արգելում ես որեւէ կերպ բողոք արտահայտել սեփական ոտնահարված իրավունքների կամ սոցիալ-տնտեսական ծանր վիճակի առնչությամբ, իսկ ինքդ քո թիմով հանդերձ քեզ կարող ես թույլ տալ ինչ ուզում ես: «Երկիր-պարետատուն» որպես ճշմարիտ ճանապարհ դեպի դիկտատուրայի հաստատում

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

ՑԻՆԻԶՄԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իրավացիորեն մատնանշում է հետեւյալը. «Բաներ կան, որ անպայման պետք է ֆիքսել: Օրինակ` մարտի 18-ին համազգային աղոթք անելու Վեհափառի առաջարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը: Ժամը 19:00-ին, երբ բոլորս մի պահ կտրվեցինք աշխարհից, ով` մտքում, ով` իր տանը ծնկի եկած, Բարձրյալից առողջություն ու խաղաղություն խնդրեց մեր ժողովրդի համար, վարչապետ Փաշինյանը նույն այդ ժամին նախընտրեց եթեր գնալ եւ ասել, թե «ամեն ինչ փլուզվում է, եւ մենք ունենում ենք մի մեծ շինհրապարակ եւ պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր տնտեսություն կառուցելու մասին»: Կարծում եք` պատահակա՞ն էր ընտրված վարչապետի եթերի ժամը: Լավ, հարցս այլ կերպ ձեւակերպեմ. վարչապետը չէ՞ր կարող այլ ժամի եթեր գնալ: Բնականաբար, ոչ: Փաստը մնում է փաստ` Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց համազգային աղոթքին»: 

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

Նա շատ կարեւոր գործ ուներ` պետք է շտապ հռչակեր, որ երկիրն ուզում է վերածել շինհրապարակի: Իսկ շինհրապարակ, ինչպես հայտնի է, գոյանում է այն ժամանակ, երբ ամեն ինչ հիմնահատակ քանդվում է: Հիմա արդյո՞ք դա չկապակցենք այն բանի հետ, որ Նիկոլը հրապարակեց փաստացի գաղտնի տեղեկատվություն, թե երկրում որ ռազմավարական սննդամթերքի քանի օրվա պաշար կա: Իսկ մինչ այդ խոսում էր ոչ պիտանի զենքերի մասին... Թերեւս «կիրթ մարդ» Ալիեւը այդ տեղեկություններից ահագին ուրախանա: Ի դեպ, քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ նկատում է, որ նույն այդ «Շանթի» եթերում  դրսեւորեց, այսպես ասած, կրկնակի չափանիշներով կոռեկտություն, նշելով, որ կոռեկտ չի համարում կոնկրետ պատասխանել, թե ինչ արտադրամասի մասին է խոսքը, ում աշխատակիցներից ոմանք վարակվել են. «Ինչպե՞ս է ստացվում, որ պարոն Փաշինյանի շրջապատից արտահոսք է տեղի ունենում Էջմիածնում կորոնավիրուսի տարածման պատճառների մասին, որի արդյունքում էջմիածնեցի տիկին Անահիտին Փաշինյանի թիմակիցներից ոմանք, ինչպես նաեւ վարչապետին սպասարկող իրական եւ կեղծ օգտատերերն ուղղակի քավության նոխազ դարձրին` անձնական բնույթի ամենավերջին վիրավորանքները եւ լուտանքներն ուղղելով նրա հասցեին` ցանկանալով դրանով մեղմել իշխանությունների մեղավորությունը վարակի տարածման հարցում, իսկ ինչ վերաբերում է հայտնի գործարարի արտադրամասին, որը գտնվում է Երեւանի Շենգավիթ թաղամասում, ապա նրա անունը իշխանությունները չեն բարձրաձայնում, իսկ իշխանությունների երկրպագու եւ սպասարկու օգտատերերը նշանառության տակ չեն վերցնում»:

«ԱՅՈ»-Ն ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Նաեւ Նիկոլին հավատարմորեն ծառայող դատախազությունը ի ցույց դրեց կրկնակի մոտեցումներ` չբողոքարկելով ՊՆ փոխգնդապետ Արարատ Մխիթարյանին դաժան ծեծի համար մեղադրվող Վայոց ձորի նախկին մարզպետի խորհրդական Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու կապակցությամբ: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը դրա առնչությամբ շեշտեց. «Հարկ եմ համարում եւս մեկ անգամ պարզաբանել, որ կալանավորման` որպես խափանման միջոցի կիրառումը մեղադրյալի նկատմամբ պատժի, քրեական պատասխանատվության ենթարկելու միջոց չէ եւ հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ»: Լավ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ նույն մոտեցումըÿ չի կիրառվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ով հաստատ փախուստի դիմող չէ, ինչը քանիցս ապացուցել է: Այսինքն` քայլո մարզպետի ինչ-որ թիմակցի հանդեպ բծախնդրորեն կիրառվում է կալանք չկիրառելը, իսկ երկրի երկրորդ նախագահի նկատմամբ` ո՞չ... Ու այդ «ոչը» ապահովելու համար նաեւ դատավորն է «հիվանդանում» այն պահին, երբ պետք է քններ նախկին վարչապետների, այդ թվում` Կարեն Կարապետյանի միջնորդությունը: Ու ակնհայտորեն երեւում է, որ գնալով այդպիսի երեւույթները խորանում են: Երեւի, Նիկոլի համար արտակարգ դրությունը շատ հարմար է` ապահովել սեփական թիմի այնպիսի արտոնյալություն, որը «նախկին ռեժիմների» օրոք մարդիկ նույնիսկ վատ երազում չէին կարող տեսնել, իսկ բողոքողներին անխնա ճնշել: Բայց արդյո՞ք բռնապետիկի մտքով չի անցնում, որ Հայաստանում դիկտատուրայի ռեսուրս պարզապես չկա:

«ԱՅՈ»-Ի ՏԵՂԸ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ Է, ԿԱՄ ԱՌԱՋ ԴԵՊԻ ՏԱՊԱԼՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА