o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ` «ԱՐՍԵՆԱԼ»-«ՌՈՄԱ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

20.03.2020 21:20 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ` «ԱՐՍԵՆԱԼ»-«ՌՈՄԱ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է լուրջ փոփոխությունների ենթարկել թիմի կազմը: Թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան, դեռ վերջերս խոսելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, նշել էր, որ կցանկանա նրան Լոնդոն վերադարձնել. «Միշտ էլ հավանել եմ Մխիթարյանի խաղը... Մենք ուշադրությամբ հետեւում ենք այն ֆուտբոլիստների խաղին, որոնք մեզ են պատկանում ու վարձավճարով խաղում են այլ թիմերում: Միկին վերջին խաղերին իրեն հրաշալի է դրսեւորում: Մենք գիտենք՝ ինչ խաղացող է նա, գիտենք նրա անցյալը. մենք կդիտարկենք նրան վերադարձնելու հնարավորությունը»:

Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

Բայց ահա մի շարք աղբյուրներ վստահեցնում են, որ Արտետայի ծրագրերը փոխվել են, եւ «Արսենալը» մտադիր է «Ռոմային» վաճառել Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը եւ վաճառքից ստացվելիք գումարն օգտագործել «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսին ձեռք բերելու համար: Դրիս Մերտենսին, որը համարվում է «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակը, լոնդոնյան ակումբը կառաջարկի 2 տարվա պայմանագիր: «Արսենալի» համար միակ խնդիրը 32-ամյա հարձակվողի հետ բանակցություններում կլինի Մերտենսի բարձր աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 4.5 միլիոն եվրո: Այսպես, ըստ «Gazetta dello Sport»-ի, «Ռոման» արդեն սկսել է քայլեր ձեռնարկել` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ: Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը արդեն սկսել են բանակցությունները, սակայն կան մի շարք հարցեր, որոնք պետք է պատասխաններ ստանան: Լոնդոնյան ակումբը առանձնապես հետաքրքրված չէ` իր շարքերում Մխիթարյանին պահելով, սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե որքան գումար կառաջարկեն իտալացիները ֆուտբոլիստի դիմաց: «Ռոման» նաեւ անհանգստացած է Մխիթարյանի պայմանագրի ժամկետով՝ հաշվի առնելով նրա տարիքը: Եթե հայ խաղացողը պահանջի 3 տարվա պայմանագիր, «գայլերը» կմերժեն նրան: Ա սերիա տեղափոխությունից հետո վնասվածքները հետապնդում էին Մխիթարյանին, նա մասնակցել է ընդամենը 16 հանդիպման, բայց կարողացել է բարձր արդյունավետություն ցուցադրել՝ իր անվան դիմաց գրանցելով 7 գոլ: Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» հետաքրքրված է Քրիս Սմոլինգի ծառայություններով, որը նույնպես վարձավճարով է խաղում «Ռոմայում», եւ Մխիթարյանը կարող է դառնալ բանակցությունների մի մասը: Կարեւոր  է նշել, որ Մխիթարյանը շատ ավելի հարմոնիկ է իտալական առաջնությունում, եւ նրա շահերից է բխում շարունակել համագործակցությունը «Ռոմայի» հետ: Այնպես որ, այս պահին Մխիթարյանին չվերադարձնելու լոնդոնյան թիմի որոշումը առաջին հերթին ձեռնտու է հենց հայ ֆուտբոլիստին: Սակայն բոլոր հարցերի պատասխանը հստակ կլինի միայն ամռանը, մինչ այդ, հնարավորության դեպքում, Մխիթարյանին մնում է լավ խաղով համոզել իտալական ակումբին՝ իր ներկայության անհրաժեշտությունը:

«Ռոման» արդեն 2 մերժում է ստացել «Արսենալից» Մխիթարյանի տրանսֆերի հարցում

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА