o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաուլո Դիբալան ու ընկերուհին վարակվել են կորոնավիրուսով

22.03.2020 16:29 ՍՊՈՐՏ
Պաուլո Դիբալան ու ընկերուհին վարակվել են կորոնավիրուսով

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան եւ նրա ընկերուհին վարակվել են կորոնավիրուսով։ Այդ մասին 26-ամյա ֆուտբոլիստը գրել է Ինստագրամում։

«Ստացել ենք կորոնավիրուսի թեստերի արդյունքները։ Դրանք դրական են։ Բարեբախտաբար, մենք մեզ հրաշալի ենք զգում։ Շնորհակալություն հաղորդագրությունների համար»,- գրել է Դիբալան։

Կորոնավիրուսով վարակված Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահը ծայրահեղ ծանր վիճակում է

«Յուվենտուսում» կորոնավիրուսով վարակված են նաեւ պաշտպան Դանիելե Ռուգանին եւ կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին։ Վարակը հաստատվել էր նաեւ Ռուգանիի ընկերուհու մոտ, որը հղի է։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ վենեսուելական El Nacional-ը գրել էր, թե Դիբալան վարակվել է, սակայն ֆուտբոլիստը հերքել էր լուրը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА