o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կապաքինվի նա, ով կհավատա բուժմանը. Արմեն Ներսիսյան (Տեսանյութ)

22.03.2020 22:48 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կապաքինվի նա, ով կհավատա բուժմանը. Արմեն Ներսիսյան (Տեսանյութ)

Ութ տարուց ավելի հոգեթերապեւտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ աշխատել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնում եւ ծանոթանալով այդ հիվանդության հետ՝ ունի մեծ բուժման փորձ «Նարեկ»-ով: Այս մասին նա մանրամասներ պատմեց «Իրավունք TV»-ի տաղավարում:

«Նրանց սխրանքը մոռացողը՝ արժեք չունի». Արմեն Պետրոսյան (ՌԵՄԲՈ)

- Այդ հիվանդությունը շատ նման էր բորոտությանը, չնայած՝ սա վիրուս էր, նա՝ միկրոբ: Գրիգոր Տաթեւացու բորոտի բժշկության մեկնության մեջ խոսում է հոգեւոր բորոտության մասին: Թվում է, թե սա ինֆեկցիա է, մարմինն է պետք բուժել, բայց հոգեւոր բորոտություն է: ՄԻԱՎ-ը կապված է իմունիտետի թուլացման հետ, ինչպես ցանկացած վիրուսային հիվանդություն, եւ նույնիսկ եթե մենք դրա պատվաստանյութը չունենք, կարեւոր է իմունիտետը բարձրացնել: Իսկ իմունիտետի հիմքում ընկած է մեր կենդանության զգացումը: Բժշկությունը շատ չափանիշներ է բուժման համար տեսնում՝ զգացողություն, օրգանների աշխատանք, բայց կա մի չափանիշ եւս՝ կենդանության զգացողությունը, որը, բնականաբար, չի ուսումնասիրվում, բայց ամենակարեւորն է: Իսկ կենդանության զգացողությունը մեր մեջ ճշմարիտ հավատի զգացողությունն է, որովհետեւ սա է մեզ կենդանություն տալիս, ինչպես «Նարեկն» է ասում Քրիստոսին՝ կյանք, բժշկություն, քավություն, փրկություն, երանություն, անմահություն եւ լուսավորություն: Այսինքն՝ եթե մենք Աստծուն հավատում ենք, մեր օրգանիզմը կենսունակ է, կա կենդանություն, եւ այդ կենդանության ժամանակ բոլոր օրգան համակարգերը աշխատում են: Բայց ինչպես «Նարեկն» է ցույց տալիս իր աղոթքներում, լինում են դեպքեր, երբ քայլող դիակ ես, խոսող մեռել: Մենք շատ անգամ տեսնում ենք, որ մարդը կա, բայց, որպես աստվածային էակ, մեռած է:  Իսկ աղոթքը մեռած մարդուն կենդանացնելով՝ լիարժեք կարող է բուժել: Օրինակ, իմ բոլոր հիվանդները՝ սկսած չարորակ ուռուցքով, ՄԻԱՎ-ով հիվանդներից, ասում են, որ իրենք իրենց հիվանդությունը սիրոմ են: Աբսուրդ բան եմ ասում, որովհետեւ ինչպե՞ս կարելի է սիրել հիվանդությունը, բայց կինն ասում է՝ ես ուրախ եմ, որ իմ ամուսինն ինձ վարակեց, որովհետեւ այդ ճանապարհով իրենք Աստված ճանաչեցին: Եվ հավատով մարդ ապաքինվում է, իր իմունիտետը սկսում է բարձրանալ: Ես միշտ ասում եմ, որ Աստծո ստեղծած մարդու բժիշկ եմ, որովհետեւ բժշկությունը դեռեւս չի ընդունում հոգին: Ով է իմ խոսքերին հակադրվում է, պարզ է, որ չարի դիվական երանգով մարդ է, չգիտես ինչու՝ նրանք իմ խոսքից լարվում են, բայց ես խոսում եմ գիտական փաստերի վրա: Մյուս կողմից էլ Աստծո գիտությունը լրիվ չենք կարող հասկանալ: Ինչպես չենք կարող հասկանալ, որ աղոթքը կարող է չարորակ ուռուցքը բուժել:

Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է. Sputnik Արմենիա

- Փաստորեն, աղոթքով հնարավոր է ուռո՞ւցք բուժել…

- Աղոթքը գենի վրա է ազդում, որովհետեւ ուռուցքների մեծամասնությունը գենետիկ մակարդակով է տեղի ունենում, եւ այն կարող է գենը փոխել: Մենք մեր գենը փոխում ենք մեր գոռոզությամբ, նախանձով, ատելությամբ, չարությամբ ամբարտավանությամբ, ուրիշ որակի մարդ ենք դառնում: Պետք է մարդը գա իր որակին, Աստվածաշունչ եւ «Նարեկ» կարդա, եւ այդ ժամանակ կզգա, թե ինչպես է խաղաղվում, հանգստանում, որովհետեւ  հոգու հանգստություն, ապավինություն, կենդանություն կարող է տալ միայն Աստված:

- Ասում են՝ Աստծուն եւ բժշկին հիշում են այն ժամանակ, երբ նեղն են ընկնում: Հնարավո՞ր է, որ ուշացած լինի հավատալը…

- Երբեք ուշացած չէ: Հավատով, թե անհավատ իշխանավորը, նախարարը իր խոսքի մեջ, չգիտես ինչու, ասում է՝ Աստված տա, Աստված չանի: Ինչո՞ւ են ասում, եթե իրենց չեն սովորեցրել փոքրուց, որովհետեւ աստվածային ծագում ունեն: Ամբողջ հարցն այն է, թե ինչ հեռավորության ու հարաբերության մեջ են: Աստծո բժշկության հնարավորությունն ու զորությունը լրիվ ուրիշ է: Ցավոք, այն աշխատանքները, որ կատարել եմ Նարեկացու աղոթքներով, ուսումնասիրված չէ, բայց այդ հիվանդները լավանում էին կլինիկորեն: Ապաքինվելու համար կարեւոր է հաստատ հավատը, որը բացատրում էր, ուղորդում Քրիստոս իր աշակերտներին, որոնք երկմտում էին իրենց աշխատանքի մեջ: Օրինակ, ես հաստատ հավատացած եմ, որ «Նարեկի» աղոթքը կարող է բուժել բոլոր վիրուսային հիվանդությունները, բայց կապաքինվի նա, ով կհավատա բուժմանը: Ինչպես Տաթեւացին է ասում՝ բարդ հիվանդությունները բուժելու համար՝ ուժեղ բժիշկ է պետք, ու Քրիստոս բուժեց այդ հիվանդությունները: Այնպես որ, խնդիրն աներկմիտ հավատի մեջ է, որովհետեւ կասկածամտությունն էլ մեղքերի մեջ է մտնում: Լինում են դեպքեր, երբ մարդն ասում է՝ ո՞ւր է, չեմ տեսնում, որ հավատամ… Այսինքն՝  իր եսակենտրոն գոռոզությամբ է ճշմարտությունն ընդունում, ինչպես աղվեսի քիթը, երբ խաղաղին չհասավ, ասաց, թե խակ է: Պետք է հավատալ, դուրս գալ հուսահատությունից եւ համբերել, իսկ համբերելու համար պետք է հասկանալ, իսկ հասկանալով՝ Աստծուն կապավինենք ու հանգիստ կապրենք մեր կյանքը: Մենք չպետք է վախենանք մահից, հենց միայն նրա համար, որ Քրիստոս մահին հաղթեց: Ուղղակի, հիմա աշխարհն ավելի շատ մեղքերով է լցվել: Մեր էությունն էլ է փոխվում եւ դառնում ենք ցածր որակի մարդ: Ինչպես ապրանքի մեջ են ասում՝ բարձրորակ-ցարծորակ, այդպես էլ մեր էությունն է փոխվում: «Նարեկի» բառերով ասած՝ դառնում ենք «ո՛չ բանական եմ, ո՛չ գազան»: Դրա համար հիմա՝ այս մեկուսացման շրջանում, ժամանակ է տրված, որպեսզի մտածենք, վերանայենք եւ խորհենք, թե ինձ փրկելով՝ կարո՞ղ եմ աշխարհը, մարդուն փրկել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА