o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը. Խնդրում և հորդորում ենք այս տարի ձեռնպահ մնալ Կոմիտասի անվան պանթեոն և Եռաբլուր պանթեոն այցելություններից

24.03.2020 19:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը. Խնդրում և հորդորում ենք այս տարի ձեռնպահ մնալ Կոմիտասի անվան պանթեոն և Եռաբլուր պանթեոն այցելություններից

Հարգելի՛ հայրենակիցներ և կուսակից ընկերներ,

Մարտ ամիսը Հայասատանի Հանրապետական կուսակցության երկու երախտավորների` երկու լուսահոգի առաջնորդների, պետական և ազզգային գործիչների հիշատակի ամիսն է:

Հայաստանում պարգևավճարի անվան տակ գանձագողություն և թալան է տեղի ունենում.Հովհաննես Շահինյան

Մարտի 25-ը ՀՀԿ նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է, իսկ մարտի 28-ին նշում ենք ՀՀԿ հիմնադիր նախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը: Այս տարի Աշոտ Նավասարդյանը կդառնար 70 տարեկան:

Հաշվի առնելով համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված արտակարգ դրությունը՝ խնդրում և հորդորում ենք կուսակցական ընկերներին, ինչպես նաև ամեն տարի մարտի 25-ին՝ Կոմիտասի անվան պանթեոն, իսկ մարտի 28-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելող` Անդրանիկ Մարգարյանի և Աշոտ Նավասարդյանի ընկերներին, մերձավորներին, նախկին գործընկերներին, անվանի պետական, քաղաքական գործիչների հանդեպ մեծագույն հարգանք տածող բազմաթիվ անհատներին` այս տարի ձեռնպահ մնալ Կոմիտասի անվան պանթեոն և Եռաբլուր պանթեոն այցելություններից: Մնանք տանը և լուսահոգի երկու վառ անհատականությունների` Անդրանիկ Մարգարյանի ու Աշոտ Նավասարդյանի հիշատակին մեր հարգանքի տուրքը մատուցենք` աղոթելով նրանց հոգիների հանգստության համար:

Միաժամանակ կոչ ենք անում բոլորին` մեծագույն վտանգ և լուրջ մարտահարավեր դարձած համավարակի այս ժամանակաշրջանում առավելապես հոգ տանել միմյանց նկատմամբ, ցուցաբերել սոցիալական մեծ պատասխանատվություն, պետական մտածողություն և քաղաքացիական բարձր գիտակցություն` համատեղ ուժերով հաղթահարելու ստեղծված իրավիճակը և երկիրը վերադարձնելու կյանքի բնականոն հուն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА