o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը մանրամասներ հայտնեց կորոնավիրուսի վարակակիրների վիճակի մասին

26.03.2020 11:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը մանրամասներ հայտնեց կորոնավիրուսի վարակակիրների վիճակի մասին

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից երկուսի վիճակը ծանր է։ Նրանցից մեկը Միացյալ Նահանգների քաղաքացի է, ազգությամբ հայ չէ։ Մյուս վարակակիրը Հայաստանի քաղաքացի է։ Երկու անձինք էլ 75-ից բարձր տարիքի են։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասներ այսօր կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքից

Առողջացածների ընդհանուր թիվը, ըստ Փաշինյանի, 18 է։ Եվս մոտ 100 քաղաքացի դուրս է եկել մեկուսացման ռեժիմից։ Ըստ Փաշինյանի՝ այսօր ևս զգալի թվով մեկուսացվածներ «ազատ կարձակվեն»։

Ինչ վերաբերում է վարակակիրներին, Փաշինյանն ասաց, որ նրանց մեծ մասը թեթև է տանում հիվանդությունը։ Քննարկվում է այդ մարդկանց հյուրանոցներում տեղավորելու հարցը՝ հիվանդանոցները բեռնաթափելու համար։ Փաշինյանի խոսքով՝ դա տնտեսապես ձեռնտու կլինի նաև հյուրանոցներին, որոնք այս շրջանում ազատ են։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Իսրայելում արդեն անցել են նման միջոցառումների և մոտ 1000 թեթև հիվանդի պահում են հենց հյուրանոցներում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА