o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը (տեսանյութ)

28.03.2020 20:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը (տեսանյութ)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։

Չե՛ք կարող պատգամավորի դուրս հրավիրել. Պարետի որոշումները չե՛ն կարող կիրարկվել պատգամավորների վրա (տեսանյութ)

Արձանագրված հիմնական խախտումներն են՝

Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,

Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),

Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ։ Խախտվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր ևս։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/755186311553330/

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА