o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԳ նախարարությունը չի կարողանում հստակ պատասխաններ տալ

31.03.2020 13:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԳ նախարարությունը չի կարողանում հստակ պատասխաններ տալ

Այսօր` մարտի 31-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ երկու հարցը.

«Նորքի տուն-ինտերնատի 15 տարեց այս պահին հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ նախարարի խոսնակ


1. Ներկայիս դրությամբ կա՞ն երկրներ,որտեղից հայերը ցանկանում են վերադառնալ Հայաստան,սակայն չեն կարողանում, և կա՞ն արդյոք սփյուռքահայեր,ովքեր գտնվում են Հայաստանում և ցանկանում են հետ գնալ,սակայն չեն կարողանում:Եթե կան խնդրում եմ նշել,և այս մասով ի՞նչ քայլեր են ձեռնարկում:
2.Օրինակ եթե քաղաքացին ավտոմեքենայով Ջավախքից եկել է Գյումրի,վերջինս ինչպե՞ս կարող է վերադառնալ Ջավախք,մեքենան պետք է թողնե՞լ Հայաստանում և ինքնաթիռո՞վ վերադառնալ:


Բանախոսը հարցին անդրադարձավ հետևյալ կերպ.


Մենք ԱՄՆ-ից, մեր դեսպանության օգնությամբ և հասցեագրված աշխատանքի շնորհիվ վերադարձրել ենք շատ ուսանողների,սակայն ԱՄՆ-ում մենք ունենք մոտ 36 երեխա, որոնք գտնվում են ԱՄՆ-36 նահանգում: Հիմա պատկերացրեք 36 նահանգ, 36 երեխա: Դեսպանությունն ամեն ժամի կապի մեջ է այդ երեխաների հետ:

Ինչ վերաբերում է արդեն առողջապահությանը, ռիսկային է բոլոր երեխաներին հավաքել մի տեղ և փորձել վերադարձնել Հայաստան: Մասնավորապես հիմա, մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր դիվանագիտական ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում, գլխավոր հյուպատոսությանը և Լոս Անջելեսում։ Ամենօրյա կապի մեջ ենք նաև կազմակերպիչների հետ, «Ֆլեքս» ուսուցման շրջանակներում, որոնք ապահոված են անհրաժեշտ կարանտինային պայմաններով:

Ինչ վերաբերում է Իրաքին, Իրաքում մենք այսօր ունենք 80 քաղաքացի, որոնք աշխատում են նույն եվրոպական ընկերությունում: Մեր դեսպանությունն Իրաքում ոչ թե ամենժամյա, այլ՝ ինտենսիվ կապի մեջ է այդ ընկերության հետ, որը ապահովել է մեր քաղաքացիներին անհրաժեշտ կարանտինային պայմաններով: Մենք բոլորի հետևից հատ-հատ գնում ենք: 

ՀԳ նկատենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է ԱԳ նախարարությունը չի կարողանում հստակ պատասխանել մեր հարցերին: Իսկ տրված պատասխաններն էլ, եթե տեղադրենք ամբողջությամբ կստացվի շիլաշփոթ, որից մեր ընթերցողն ավելի կխճճվի: Իսկ կոնկրետ հարցից խուսափելը վկայում է մեր ԱԳ նախարարության ոչ պրոֆեսիոնալ  եւ անփույթ աշխատանքի մասին:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА