o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն չընդունեց Էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի օրենքը. «Իմ քայլի» ձայները չհերիքեցին

31.03.2020 15:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ն չընդունեց Էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի օրենքը. «Իմ քայլի» ձայները չհերիքեցին

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ չկարողացավ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաեթը:

Զագսի մասին տեղեկանք այսուհետ կարող եք ստանալ էլեկտրոնային տարբերակով

Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց ԲՀԿ-ի իրենց գործընկերներին միանալ իրենց եւ չմասնակցել քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» պատգամավորները դահլիճում 65 հոգուց քիչ են, հետեւաբար օրենքը չի ընդունվի:

«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: «Կորոնավիրուսի տարածման արագությունը չափազանց մեծ է եւ պահանջում է արագ քայլեր»,-ասաց նա:

Փաթեթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր եւ այն չընդունվեց:

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չքվեարկեցին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА