o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՄԱՐԴ Է, ԱՅՍՕՐ ՄԻ ԲԱՆ Է ԱՍՈՒՄ, ՎԱՂԸ` ՄԵԿ ՈՒՐԻՇ»

31.03.2020 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՄԱՐԴ Է, ԱՅՍՕՐ ՄԻ ԲԱՆ Է ԱՍՈՒՄ, ՎԱՂԸ` ՄԵԿ ՈՒՐԻՇ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հետեւյալ միտքն էր հնչեցրել. «Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու: Սահմանադրական հանրաքվեն էլ դրա համար է, որ մաֆիոզները, իրենց մաֆիաները, իրենց մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով՝ չպաշտպանեն»: Իհարկե, Նիկոլը մինչ այս էլ շատ է «օդի մեջ» մեղադրանքներ հնչեցրել. օտարերկրյա շպիոնների, Արցախում դիտավորյալ պատերազմ հրահրողների, ժանգոտված զենքերի մասին, եւ այդպես շարունակ: Այսինքն` կարելի էր նաեւ ուշադրություն չդարձնալ հերթականին: Բայց դե, ասողը վարչապետի աթոռին է նստած, չես կարող հենց այնպես անտեսել: Ուստիեւ, դիմեցինք ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ.

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ

Ովքե՞ր են Հայաստանում մաֆիոզ փաստաբանները: Առհասարակ, ի՞նչ ասել է՝ մաֆիոզ փաստաբան:

- Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանից եմ լսում «մաֆիոզ փաստաբան» արտահայտությունը: Ու գիտեք, չեմ զարմանում, որովհետեւ անհավասարակշիռ մարդ է, այսօր մի բան է ասում, վաղը` մեկ ուրիշ: Հետո մոռանում է, թե ինչ էր ասել: Էս մարդու ասածներին ընդհանրապես պետք չի գնահատական տալ` աբսուրդ է: Ուրիշ ասելիք չունեմ այդ հարցի շուրջ:

Ինչպես ԲՈԿ-ի վրա խաչ քաշեցին

- Պարոն Սահակյան, հաշվի առնելով, որ Դուք հանդիսանում եք նաեւ Ռոբերտ Քոչայանի փաստաբանը, օգտվելով առիթից, կցանկանայինք լսել նաեւ Ձեր տեսակետը` պարբերաբար հետաձգվող դատական նիստերի հետ կապված: Այստեղ միտում տեսնո՞ւմ եք:

Առաջին իսկ օրվանից միտում եմ տեսնում, այն բանից հետո, երբ սկսվեց քրեական գործը, եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց: Մենք ասել ենք եւ կրկնում ենք, որ մեղադրանքի որոշումը ակնհայտ ապօրինի է: Այդ որոշումը, եթե փոխանցվի մեր իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին, որոնք արդեն ավարտել են կամ ավարտում են Քրեական դատավարության իրավունքի դասընթացները, միանշանակ, անգամ նրանք կասեն, որ սա գրված է անգրագետ իրավաբանների կողմից եւ «դակված» անգրագետ դատախազների կողմիցԱնգրագետ` ոչ թե այն իմաստով, որ տառաճանաչ չէ, այլ որ իրեն կարող է թույլ տալ՝ գրել նման մեղադրանքի որոշում, հաստատել նման մեղադրանքի եզրակացություն: Չնայած, ես համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր դա արել են, միանշանակ գրագետ են, բայց կամակատար են: Նրանք գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է Ռոբերտ Քոչարյանից վրեժ լուծել, եւ կատարում են նրա կամքը. այլ բան մտածել չի կարելի: Հավատացեք, մենք ինքներս ենք ուզում` որքան հնարավոր է շուտ հրապարակվի մեղադրանքի որոշումը, որպեսզի մենք ինքներս ասենք, ցույց տանք հանրությանը, թե ինչ անգրագիտության մասին է խոսքը:

Շուշիի ազատագրումը բացատրում եմ Ռոբերտ Քոչարյան կրտսերին. Լեւոն Քոչարյան

- Ի՞նչ կասեք ԲԴԽ նախագահի ներկայացրած միջնորդության մասին` Փաստաբանների պալատի նախագահին:

- Օրինակ, եթե ես լինեի ԲԴԽ նախագահի տեղը, հետադարձ հայացք կգցեի իր իսկ կողմից կայացված որոշումների վրա, որոնք ոչնչով չեն տարբերվում Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված որոշումներից: Եթե ինքը կարծում է, որ չունի նման որոշումներ, ապա ես հաստատ կտամ նրան նման որոշումներ եւ` ոչ մեկ հատ: Այնպես որ, այն մարմինը, որը որ ղեկավարում է այս մարդը, մեղկ է, որ նման ղեկավար ունի:

ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾ Է, ՈՐՏԵՂ ԳՈՐԾՈՒՄ Է ՄԵԿ ԱՆՁԻ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՄՔԸ. ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

- Լավ, ի՞նչ ակնկալիքներ ունեք ներպետական ատյաններից` Ռոբերտ Քոչարյանի գործով:

- Ներպետական ատյաններից որեւէ սպասելիք չունենք: Աննա Դանիբեկյանը իր կայացրած որոշումներից եւ որեւէ մեկը չի պատճառաբանել. ո՞ւմ է պետք այդպիսի դատավոր: Հարկավոր է` մեկ օր առաջ Աննա Դանիբեկյանին վեթթինգի ենթարկել, թող մի հատ նայեն, տեսնեն, թե այս դատավորը առհասարակ իր որ մի որոշումն է պատճառաբանել: ՄԻԵԴ-ը անընդհատ գրում է, որ պատճառաբանեն որոշումները: Դանիբեկյանների նմանները, սակայն, շարունակում են նույն ձեւով վարվել: Ինչո՞ւ, որովհետեւ իրենք այսպես են մտածում. «Այսպես է ցանկանում բարձրագույն իշխանությունը»:

Պարտադրել են փորել իրենց գերեզմանները, ինչպես ցեղասպանության ժամանակ, ինչին հայերն ընդդիմացել են. Ռ. Մելքոնյան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА