o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն նորմալ մարդ չէ.Մեհդի Բենատիա

31.03.2020 23:52 ՍՊՈՐՏ
 Ռոնալդուն նորմալ մարդ չէ.Մեհդի Բենատիա

«Յուվենտուսի» նախկին պաշտպան Մեհդի Բենատիան պատմել է  Թուրինում անցկացրած ժամանակահատվածի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ ընկերության մասին։ Նրա խոսքով, Ռոնալդուն առավոտից մինչև ուշ գիշեր մտածում էր միայն մարզումների մասին։

Ռոնալդուն մայիսի 19-ին կվերսկսի մարզումները «Յուվենտուսի» հետ

«Առաջնության խաղերից մեկից առաջ մարզիչը որոշել էր ռոտացիայի դիմել, որովհետև մի քանի օր անց նորից պետք է դաշտ դուրս գայինք։ Դրա համար «Ատալանտայի» հետ խաղին Ռոնալդուն ամբողջությամբ չմասնակցեց։ Երբ մենք ավտոբուսի մեջ էինք, նա ինձ հարցրեց, թե ինչ եմ անելու երեկոյան։ Քանի որ արդեն ժամը 11-ն էր, ասացի, որ գնալու եմ հանգստանամ։ Դրան ի պատասխան նա ինձ ասաց, որ նա պետք է մարզվի, որովհետև քիչ խաղաժամանակ է ստացել։

Ինձ թվաց, որ նա կատակում է, բայց հաջորդ օրը կայացած մարզմանը նա ասաց, որ մարզում է անցկարել տանը՝ մարզասրահում, հետո նոր հանգստացել։ Այդ պահին ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա բոլորի պես նորմալ մարդ չէ. նա միշտ ցանկանում է լինել լավ մարզավիճակում», – ասել է Բենատիան։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА