o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՍ ՄԱՖԻՈԶ ՓԱՍՏԱԲԱՆ ՉԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»

01.04.2020 20:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՍ ՄԱՖԻՈԶ ՓԱՍՏԱԲԱՆ ՉԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հետեւյալ միտքն էր հնչեցրել. «Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու: Սահմանադրական հանրաքվեն էլ դրա համար է, որ մաֆիոզները, իրենց մաֆիաները, իրենց մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով՝ չպաշտպանեն»: Վարչապետի հայտարարության հետ կապված` փորձեցինք մեկնաբանություն ստանալ փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԻՑ, ով ասաց.

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԱՆԱՐԽԻ՞ՍՏ

Ես,  անկեղծ ասած, մաֆիոզ փաստաբան չեմ ճանաչում: Իմ իմացած միակ մաֆիոզ իրավաբանը Խորհրդային Միության ժամանակ հայտնի իտալական «Ծովահրեշը» սերիալում կար մի կերպար, փաստաբան Տեռազինի: Սա իմ տեսած միակ մաֆիոզ  իրավաբանն է: Իսկ մնացած առումներով մեկնաբանել, թե ինչ է մաֆիոզ իրավաբան, ինչով են զբաղվում, ինչում են խոչընդոտում, որ երկրի ղեկավարությունը զարմացել է, չեմ կարող պատասխանել: Դա հավանաբար կարող են մեկնաբանել միայն այդ մտքերի հեղինակներըԻնչ վերաբերում է նրան, թե արդյոք դա հանցագործության մասին հաղորդո՞ւմ է, ապա ո՛չ, քանի որ չկա պարզաբանում, թե ո՞ւմ է դա վերաբերում եւ ի՞նչ հանգամանքների հետ կապված է վերաբերում: Ես հակված եմ համարել, որ սա քաղաքական հայտարարություն է, որն իրավական ընթացակարգ իրենից հետո չի ենթադրում:

«Հայը միշտ իր ստեղծագործ միտքը ծառայեցրել է օտարներին». Մովսես Հերկելյան

- Պարոն Վարոսյան, օգտվելով առիթից, կցանկանայինք անդրադառնալ Ձեր պաշտպանյալներից Արման Վարդանյանի (Վստրեչի Ապեր) գործին: Ի՞նչ ընթացքում է այն:

- Այս պահի դրությամբ, ինչ ապօրինություններ որ տեղի են ունեցել նրա նկատմամբ, հանրությունը տեղյակ է. առանց դատարանի որոշման, խուզարկություն եւ այլն: Դրանից հետո մեղադրանք է առաջադրվել իմ պաշտպանյալին, եւ հայտարարվել է հետախուզում: Հիմա ընթանում է քննություն, եւ այս պահին տեղի ունեցածի մասին գնահատական տալ չեմ կարող: Պարզապես համոզված եմ, որ քննության արդյունքում շատ արագ կպարզվի, որ իրեն վերագրվող արարքների հետ Արման Վարդանյանը որեւէ կապ չունի: Այլ տարբերակ չեմ տեսնում:

Պարոնյանցիների հուզառատ հրաժեշտը Երվանդ Ղազանչյանին (տեսանյութ)

- Այլ միտում տեսնո՞ւմ եք, որ սույն գործում ներգրավվեց ձեր պաշտպանյալը:

- Իր նկատմամբ կատարվող շղթայի մասով ես միտում տեսնում եմ: Բայց համոզված եմ, որ անկախ ցանկացած միտումից, քննությամբ ամեն բան կպարզվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА