o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի կառավարությունը կվճարի մարտ, ապրիլ և մայիս ամիսների բնակչության կոմունալ վճարները

01.04.2020 15:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանի կառավարությունը կվճարի մարտ, ապրիլ և մայիս ամիսների բնակչության կոմունալ վճարները

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել ամսական մինչև 200 կվտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ ֆինանսավորել։

Սիրելիից այսօր մեծ աջակցություն կստանաք.մայիսի 31-ի աստղագուշակը

«Ալիք Մեդիայի» հաղորդմամբ՝ այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:

«Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, թեև մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր քաղաքացիներին, որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար»,- ասել է վարչապետը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА