o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համատեղ ջանքերի միավորմամբ  հաջողված անցում  առցանց ուսուցման. Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան

01.04.2020 13:09 ՄՇԱԿՈՒՅԹ
Համատեղ ջանքերի միավորմամբ  հաջողված անցում  առցանց ուսուցման. Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան

ՀՀ-ում մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը ուսուցման անընդհատությունն  ապահովումն է առցանց՝օգտվելով համացանցի ընդձեռած  հեռավար ուսուցման  բոլոր գործիքներից։

Թանգարանների միջազգային օրվա ծրագրերը՝ առցանց հարթակում

Ուսուցումը կազմակերպվում է ամենօրյա համակարգված օնլայն ռեժիմով , ուսումնական գործընթացը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով և դասացուցակներով:

Ուսումնական առցանց  պարապմունքներն իրականացվում են համակցելով բազմաբնույթ ժամանակակից ուսումնական մեթոդներ:

Տնօրինությունը նկատի ունենալով , որ ուսանողներից շատերի համար դժվար է, երբեմն էլ անհասանելի է   մշտական համացանցային կապ ունենալը, ուսումնասիրել է հարցի համակողմանի լուծման ուղիներն ու մշակել առավել արդյունավետ մեթոդներ:

Համացանցային խմբերում մանկավարժները տեսադասերին զուգահեռ  տեղակայում են  դասանյութը /տեքստ, տեսահոլովակ, սահիկահանդես, ձայնային ուղերձ և այլն/, հանձնարարում են հստակ սահմանված տնային առաջադրանքներ՝ սահմանլով  ներկայացման վերջնաժամկետ:

Ուսուցման գործընթացը առցանց տիրույթ տեղափոխելու բարդ գործում մանկավարժ-ուսանող համագործակցությունն  առավել արդյունավետ դարձնելու համար մանկավարժներն այս օղակում ներգրավել են նաև ծնողներին՝ ամենօրյա տքնաջան աշխատանքի հաջողության գրավականը համարելով համատեղ ջանքերի միավորումը:

Մինչ կգա այն օրը, երբ կրկին դասերը կանցկացվեն դասարանում և արհեստանոցում, այս ժամանակահատվածը ուսումնարանում  կօգտագործեն նորովի, կավելացնեն ժամանակակից մեթոդներով աշխատելու հմտությունները, սակայն նպատակը կմնա նույնը՝ պատրաստել նախնական մասնագիտական(արհեստագործական) որակավորմամբ  լավ արհեստավորներ տարբեր ոլորտների համար` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА