o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Երկրորդ փուլում Սամվել Բաբայանը, հնարավոր է, չաջակցի Մայիլյանին

02.04.2020 11:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ». Երկրորդ փուլում Սամվել Բաբայանը, հնարավոր է, չաջակցի Մայիլյանին

 «Թեև Արցախի Սահմանադրությունը նախագահին լիազորում է միանձնյա կառավարություն կազմել, սակայն ընտրություններից մեկ օր անց և նախագահական երկրորդ փուլին ընդառաջ՝ Արցախում արդեն խոսում են, որ բանակցություններ կսկսվեն մոտ 50 տոկոս ձայն ստացած Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի համար ձայներ ապահոված և խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժ դարձած Սամվել Բաբայանի միջև, որպեսզի երկրորդ փուլից հետո՝ Հարությունյանի հաղթանակի պարագայում, Բաբայանն առանցքային պաշտոն զբաղեցնի, խոսվում է ընդհուպ վարչապետի կամ ուժային կառույցի ղեկավարի պաշտոնի մասին:

Կա հնարավորություն, որ մինչ վակցինայի ստեղծումը կորոնավիրուսը կմարի բնական ճանապարհով․ ԱՀԿ նախկին ղեկավար

Եթե համաձայնության գան այս հարցում, և հայաստանյան իշխանությունները դեմ չլինեն այս սցենարին, Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Բաբայանը նույն թափով չի աջակցի Մայիլյանին, ինչպես առաջին փուլում արեց։ Մի խանգարող պահ էլ կա. քարոզարշավի ժամանակ երբ Մայիլյանին ինչ-որ մեկը հանդիմանել է, թե ինչու է Սամվել Բաբայանի հետ համագործակցում, ըստ մեր աղբյուրների, նա արդարացել է և ինչ-որ անզգույշ արտահայտություններ է արել Բաբայանի հասցեին, ինչը հասցրել են Կամանդույուշչիին, իսկ նման բաները վերջինս, որպես կանոն, չի ներում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА