o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այն հարձակումների տարափը, որ թափվում էր մեր գլխին, թշնամուս չեմ ցանկանա. Հարություն Հարությունյան

03.04.2020 11:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Այն հարձակումների տարափը, որ թափվում էր մեր գլխին, թշնամուս չեմ ցանկանա. Հարություն Հարությունյան

Դե ինչ, կայացավ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Արձագանքներից հասկանում եմ, որ մեծ հավանության է արժանացել: Սիրելի բարեկամներ զգացված եմ չդադարող շնորհավորանքների եւ մաղթանքների համար: Իմ համար ավելի հուզիչ է եւ պարտավորեցնող, որ պրեմիերան տեղի ունեցավ «5-րդ ալիքով» եւ որ մենք այդքան դիտող ունենք: Սա իրոք պարտավորեցնող է», - այս մասին գրում է 5-րդ ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն, ֆիլմի հեղինակ եւ պրոդյուսեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «5-րդ ալիքի» ողջ անձնակազմին, քանզի մինչ Ձեր շնորհավորանքները, նրանց աշխատանքն էր պարտավորեցնում, իսկ երբ նշաձողը դրված է եւ անընդհատ բարձրացվում էր, հնարավոր չէ այլ կերպ աշխատել: Նշաձողի դիրքը ամեն օր, ամեն րոպե, հավատացեք, ամեն վայրկյան իրենց նվիրվածությամբ եւ աշխատանքով երբ բարձրացնում են լրագրողները, ռեժիսորները, օպերատորները, բոլորը, դու ուղղակի չես կարող օրվա սանդղակը չնկատել, չհարգել եւ չենթարկվել պարտադրանքին: Ֆիլմը թիմային աշխատանքի արդյունք էր եւ առանց մեր հրաշալի թիմի՝ դիմահարդարից մինչեւ մաքրուհի, ծրագրերի պատասխանատուից մինչեւ վարորդ, բոլորը անխտիր արժանի են գովասանքի: Մենք դժվար ժամանակներում հայտնվեցինք եթերում եւ այն հարձակումների տարափը, որ թափվում էր մեր գլխին, թշնամուս չեմ ցանկանա: Այսօր մենք սիրված ենք եւ այդ սերը վաստակեցինք մեր համառ եւ նպատակաուղղված աշխատանքի արդյունքում: Իսկ այն փաստը, որ վավերագրական ժանրը կարող է այդքան ունկնդիր ունենալ, հույս է տալիս, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Ինքս,ֆիլմում թերություններ տեսել եմ, արագության հեվքի մեջ եղան նաեւ որոշակի բացթողումներ: Կարելի էր ավելի լավ անել, բայց Ձեր արձագանքները հաշվի առնելով, ֆիլմին այլեւս ձեռք չեմ տա: Ինչպես արդեն ասել եմ «Հայլուրի» տաղավարում, կաշխատենք նոր՝ օտարալեզու հանդիսատեսի համար հավաքել ավելի դինամիկ մի տարբերակ: Արտերկրում պետք է իմանան ի՞նչ է եղել 2016-ի ապրիլին եւ ինպես են մեր տղաները դիմակայել բորենիներին: Բազմաթիվ զանգեր եւ նամակներ եմ ստանում ֆիմի կրկնության, նաեւ այն համացանցում տեղադրելու մասով:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Մենք պլանավորել ենք այն կրկնել կիրակի, մեր ամենօրյա դոկումենտալ ֆիլմերի ժամին՝ 19:30 -ին, որից հետո այն կտեղադրենք համացանցում: Չի բացառվում, որ վաղը ծրագրերի ղեկավարի հետ քննարկենք կրկնությունը առաջ բերելու հարցը: Հասկանում եմ օր առաջ դիտելու Ձեր ցանկությունը, բայց միանձնյա որոշում չեմ կարող կայացնել: Մեզ մոտ այդպես ընդունված չէ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար, մի փոխեք ալիքը, մնացեք 5-ի հետ, այն վաղուց դարձել է ընտանեկան ալիք եւ հաստատ հաճելի հյուր յուրաքանչյուրիդ օջախում: Շնորհակալություն: Մենք սիրում ենք մեր հեռուստադիտողին, մենք չենք կարող չսիրել խելացի, մտածող մարդկանց: Մենք Ձեր կարիքը զգում ենք»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА