o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՈՒԼԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԹԵԹԵՎԱՆԱ, ԻՍԿ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԵՎՍ ՄԵԿ ԾԱՆՐ ԺԱՄԱՆԱԿ ԿԳԱ»

03.04.2020 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՀՈՒԼԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԹԵԹԵՎԱՆԱ, ԻՍԿ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԵՎՍ ՄԵԿ ԾԱՆՐ ԺԱՄԱՆԱԿ ԿԳԱ»

Կորոնավիրուսի հետ կապված մեր հարցերն ենք ուղղել Ալեքս Գալենտերին, ով մեր հայրենակիցն է Ստամբուլից: Նա բժիշկ է, ավարտել է Էլյուլի բժշկական համալսարանը, հետագայում Ամերիկայի եւ Սիբիրի շամանների մոտ ուսանել է շամանական բժշկություն, Չինաստանում` չինական բժշկություն: Ա.Գալենտերին նաեւ բիոէներգոթերապեւտ է, Ռեյկիի եւ Թայ Չիի վարպետ, Գուդ Չիի պրակտիկ՝ Հերմետիկ դպրոցի վարդապետ, չինական գիտության բժիշկ, համակարգային համախմբման ֆասիլիտատոր:

«Հարցը պետությունից մի քանի կոպեկ ստանալը չէ՝ անհատ ստեղծագործողների ոլորտը փրկելու կառուցողական քայլեր է պետք մշակել». Միքայել Ոսկանյան

- COVID-19 վիրուսն ինչո՞վ է տարբերվում մյուս վիրուսներից:

- Ես չեմ կարծում, որ այս վիրուսը մյուս վիրուսներից տարբեր է, ուղղակի յուրաքանչյուր վիրուս ունի իր վարքագիծը, եւ մենք պատրաստ չէինք այս մեկին:

- Ի՞նչ եք կարծում, դա բնության ստեղծա՞ծն է, թե՝ մարդու:

- Կարծում եմ, որ սա մտածելու բարդ հարց է: Մարդը բնության ստեղծածն է, ուստի մարդու կողմից ստեղծվածը նույնպես բնության ստեղծած է՝ որպես տրամաբանական արդյունք:

Թատրոնի նախկին տնօրենը ինքնամեկուսացել է

- Ինչպե՞ս մարդը կարող է պայքարել այս վիրուսի դեմ:

- Ինչի դեմ, որ մենք պայքարենք, մեր անձը թույլ կլինի, իսկ հակառակորդը` ավելի ուժեղ: Ուստի ես չեմ առաջարկում պայքարել դրա դեմ, ես առաջարկում եմ աշխատել մեզ վրա՝ ամրացնել մեր իմունային համակարգը:

- Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կվերանա վիրուսը:

- Իմ կանխատեսմամբ՝ հուլիսի կեսերին իրավիճակը կթեթեւանա, իսկ հոկտեմբերին եւս մեկ ծանր ժամանակ կգա:

Մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի. Նիկոլ Փաշինյան

- Այս իրավիճակը, որ ստեղծվել է, արդյոք ունի՞ խորհուրդ: Ի՞նչ է մեզ սովորեցնում, հասկացնում:

- Կարծում եմ, որ այս վիրուսը հարուցվել է Չինաստանում 5G ցանցի տեղադրումից հետո: Եթե մենք խաթարենք շրջակա միջավայրի թրթիռները եւ հաճախականությունը, դա նման արձագանք կթողնի մեր վրա: Սա այն դասն է, որը մենք պետք է սովորենք. ամեն մեր գործողություն անհետեւանք չի մնում:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԻՆ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳԻ ՇԵՄԻՆ

- Որպես բժիշկ, ի՞նչ խորհուրդ կտաք առաջնահերթ անել:

- Հեռավորություն պահպանել բարձր հաճախականություններ ունեցող տեխնիկայից, օրինակ` ինտերնետում ժամանակ անցկացնելու կամ հեռուստացույց դիտելու փոխարեն ավելի շատ գրքեր ընթերցեք: Մարզվեք, միկրոալիքային սնունդ ուտելու փոխարեն՝ ինքներդ պատրաստեք: Անհատական հիգիենա պահպանեք եւ իմունային համակարգը բարձրացնող միջոցառումներ արեք:

- Ի՞նչ վարժություններ կամ միջամտություններ կարելի է անել՝ չվարակվելու եւ կամ իմունիտետը բարձրացնելու համար:

«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

- Մի որոշ ժամանակ մի օգտագործեք այն, ինչ իջեցնում է իմունային համակարգը. կոֆեին, ալկոհոլ, ծխախոտ... Կերեք ավելի շատ թարմ բանջարեղեն` լվանալով քացախով: Ամեն օր մարզեք ձեր միտքն ու մարմինը: Բարձրացրեք ձեր ներքին հաճախականությունները, եթե ունեք նման հնարավորություն (օրինակ` Tai Chi, Qi Gong եւ այլն միջոցներով): Խմեք հետեւյալ խառնուրդը. թեյի բաժակի 1/3 մասը լցնել խնձորի քացախ, ավելացնել մեկ թեյի գդալ մեղր եւ ավելացնել եռացրած ջուր: խմեք այս ըմպելիքը օրական 2-3 անգամ` իմունային համակարգը խթանելու համար:

Ռոբերտ Քոչարյանը բուժման մեջ է, Սեյրան Օհանյանի փաստաբանն էլ կորոնավիրուսով է վարակվել. Դատական նիստը հետաձգվեց

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА