o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու Խրիմյան Հայրիկը չէր սիրում փոքրահասակ մարդկանց. Այսօր Խրիմյան Հայրիկը դարձավ 200 տարեկան

04.04.2020 19:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչու Խրիմյան Հայրիկը չէր սիրում փոքրահասակ մարդկանց. Այսօր Խրիմյան Հայրիկը դարձավ 200 տարեկան

Այսօր մշակութային, եկեղեցական, պետական գործիչ, գրող Մկրտիչ Խրիմյան Ա Վանեցի Ամենայն հայոց 125-րդ կաթողիկոսի 200-ամյակն է: Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը հրապարակել է գրող Ալեքսանդր Շիրվանզադեի հուշերը՝ Խրիմյան Հայրիկի մասին: 

Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը. Արմեն Աշոտյան

...Խրիմյանը, ինքը լինելով բարձրահասակ, պարթև, մի տեսակ արհամարհանքով էր վերաբերվում դեպի փոքրահասակ մարդիկ: Հիշում եմ հետևյալը: Խրիմյանի առաջին անգամ կաթողիկոս ընտրվելուց հետո Թիֆլիս մտնելու օրն էր: Երկաթուղու կայարանը լիքն էր բազմությամբ: Ներկա էին բազմաթիվ պատգամավորություններ, ռուս կառավարության ներկայացուցիչները՝ մի խումբ ժեներալներ և պաշտոնյաներ, վրացի իշխաններ և Թիֆլիսի քաղաքային ինքնավարությունը իր ամբողջ կազմով:
Ընդունելության առաջին խոսքն արտասանեց քաղաքագլուխ Պողոս Իզմայլյանը, մի փոքրահասակ մարդ: Ճառը, որ թարգմանեց ռուսերենից հայերեն Խորեն եպիսկոպոս Ստեփանեն, խորը տպավորություն գործեց Խրիմյանի վրա: Բայց նրա բնավորությունն ավելի զորեղ գտնվեց, քան տպավորությունը: Նա քաղաքագլխին ոտքից մինչև գլուխ նայեց և հարցրեց.
- Դո՞ւն ես գրել այդ ճառը:
- Այո՛, Ձերդ Սրբություն,- պատասխանեց Իզմայլյանը հայերեն:
- Դուն այդպես պզտիկ, ճառդ այդչափ աղվոր, շնորհակալ եմ,- ասաց Խրիմյանը:
Քաղաքագլուխը շփոթվեց, մենք՝ հայերս, նույնպես, որովհետև օտարները պահանջ ունեին, որ Հայրիկի յուրաքանչյուր բառը թարգմանվի ռուսերեն:

Էջմիածնում Խրիմյանին, ի միջի այլոց, ներկայանում է և մեր բանաստեղծներից մեկը իր կնոջ հետ: Տիկինը փոքրահասակ է:
Խրիմյանը նայելով նրան, դառնում է բանաստեղծին.
- Ա՞դ է քեզ ոգևորում բանաստեղծություններ գրելու:
- Այո՛:
- Զավակս, աղեկ, որ չարիքներեն փոքրագույնն ես ընտրել:
Տիկինը վրդովվում է, բանաստեղծը՝ շփոթվում...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА