o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արայիկ Հարությունյանի հերթական հեքիաթը

05.04.2020 19:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արայիկ Հարությունյանի հերթական հեքիաթը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում, ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում: Հետևաբար, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողն ասաց, որ ուսուցչուհին ասել է, որ այսպես երեխան խնդիրներ կունենա ու սենց շարունակել հնարավոր չէ: Ընդ որում, երեխան 2-րդ դասարանում է: Բայց պարզվում է, որ սարքերի հետ կապված նմանատիպ խնդիրների դեպքում շատ ուսուցիչներ անհատական ծրագրով այդ երեխաների համար ապահովում են կրթության իրավունքը: Ու ինձ համար անհասկանալի է վերոգրյալ մեկ ուսուցչի պահվածքը և ծնողների համար ավելորդ խնդիրներ ստեղծելը: Ես հետևողական եմ լինելու (իհարկե, պարտադիր կճշտեմ տեղեկության իսկությունը), որ նման դեպքեր չկրկնվեն, որ մի քանի հոգի ջուրը չգցեն տասնյակ հազարավոր մյուս ուսուցիչների այս օրերի աշխատանքը և հսկայական ջանքերը: Մի՛ արեք այդպես և առավելագույնս աջակցեք կյանքի տարբեր հանգամանքների բերումով ծանր վիճակում հայտնված ձեր աշակերտներին: Ներառական այս միջավայրում անհատական մոտեցումը շատ կարևոր է: Տեղեկացնեմ նաև, այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր, և այդ գործընթացը շարունակվում է»։

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց

Ու ինչ է կարծում նախարարը, ուսուցիչը պետք է օրական 24 ժամ նստի համակարգիչի առաջ ու պարապմունքներ անցկացնի՞։ Կամ նրան իրոք թվում է, թե այս մեթոդը, որը ներդրել է, անգամ եթե ուսուցիչները մաշկից դուրս գան, իրականում աշակերտներին կրթությո՞ւն է տալիս։ Այն դեպքում, երբ անգամ սովորական՝ դօրոց գնալ-գալուը դեպքում խնդիրների պակաս չկար։ Իրական ում սա սովորական ինքնախաբեություն է, ավելի ճիշտ՝ խաբեություն։ Եթե հաշվի առնենք, որ այս ընթացքում հեռահար մեթոդով հանձնարարված-պահանջվածը համարվում է դասընթաց, ու հետո նույնը այլեւս չեն կրկնելու, ապա այս գիտելիքների առումով այս փուլը լիովին կորած է։ Մինչդեռ շատ ավելի խելացի մասնագետներ ավելի պարզ լուծում էին առաջարկում․ եթե չեն ուզում երեխաներին դպրոց թողնել, ապա հայտարարել արձակուրդ եւ բացը լրացնել ամառային արձակուրդների հաշվին։ Ընդ որում, այս տարբերակը վերեւներում եւս առաջարկվել է, սակայն գցել-բռնել են, թե՝ բա ավարտական դասարանների ու բուհ-զորակոչ խնդիրն ինչպե՞ս լուծենք, ու ելքը տեսել են այս խաբեությամբ առհասարակ կրթություն չտալու մեջ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА