o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը առցանց հարթակում  ակտիվ է»․ Տնօրեն

06.04.2020 13:19 ՄՇԱԿՈՒՅԹ
«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը առցանց հարթակում  ակտիվ է»․ Տնօրեն

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը շարունակում է առցանց հարթակում իր ակտիվ գործունեությունը: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեր  հետևորդներին հորդորելով տանը մնալ՝  նրանց առաջարկում ենք վիրտուալ շրջայց տուն-թանգարանում, բազմաթիվ ուսուցողական, ինտերակտիվ ծրագրեր, խաղեր, վիկտորինաներ, որոնք նրանց առօրյան կդարձնեն ավելի հետաքրքիր և բազմազբաղ: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասել է տուն-թանգարանի տնօրեն ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ 

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Էդուարդ Թադեւոսյանը

«Տուն-թանգարանն առաջարկում է «Մի ցուցանմուշի պատմություն», «Արամ Խաչատրյան, նամակներ», «Խաչատրյանի տոհմածառը»,  «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարան», «Տարվա հոբելյարներ-100», «ֆիլմադարան» «Հանդիպումնե՜ր, հանդիպումնե՜ր», «Համաշխարհային դասականներ», «Երաժիշտները ծիծաղում են» շարքերը, որոնց միջոցով  մեր հետևորդները կարող են ծանոթանալ տուն-թանգարանի ցուցանմուշներին, կոմպոզիտորի ունեցած բազմաթիվ հանդիպումներին, հանրաճանաչ կոմպոզիտորների խոհափիլիսոփայական  մտորումներին, նրանց հետ տեղի ունեցած  ծիծաղաշարժ պատմություններին, կարդալ Ա. Խաչատրյանի գրած նամակները, դիտել նրա մասին պատմող ֆիլմեր, ունկնդրել նրա ստեղծագործությունները, ճանաչել արվեստագետ-Խաչատրյաններին: Առցանց հարթական են տեղափոխվել  նաև տուն-թանգարանի «Հնչյուններ և գույներ», «Դասական երաժշտությունը մուլտֆիլմերում» կրթական ծրագրերը:  Նախաձեռնել ենք «Մեր մեծերը և ժամանակը» միջթանգարանային ծրագիրը, ինչպես նաև մասնակցում ենք այլ միջթանգարանային ծրագրերի»:

Ա Գրիգորյանը նշել է, որ նոր առցանց ծրագրեր մշակելու և իրականացնելու գրավականը գոհունակություն արտահայտող մեկնաբանություններն են, ինչը ոգևորող է։ Այս ընթացքում կտրուկ աճել է ֆեյսբուքյան հետևորդների թիվը։

Վ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА