o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտաքին ուժերը փորձելու են մեր երկրին ճնշել, պարտադրել նոր օրենքներ.Հայտնի էքստրասենսը կանխատեսում է հայ ժողովրդի ապագան. Ուշագրավ բացահայտումներ

07.04.2020 14:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին ուժերը փորձելու են մեր երկրին ճնշել, պարտադրել նոր օրենքներ.Հայտնի էքստրասենսը կանխատեսում է հայ ժողովրդի ապագան. Ուշագրավ բացահայտումներ

Վանգան դեռ տասնամյակներ առաջ էր գուշակել Կորոնավիրուսի համաճարակը, նման պնդմամբ են հանդես գալիս մի շարք արտասահմանյան տեսաբաններ: Ըստ որի, Բուլղարացի հայտնի պայծառատեսուհի Վանգան կանխագուշակել է, որ 2020 թվականին աշխարհի վրա տարածվելու է մի վիրուս, որ խլելու է բազմաթիվ կյանքեր։ Պայծառատեսը խոսել է նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի մասին, որը առաջացել է Չինաստանում, իսկ առաջին անգամ բացահայտվել է դեռ 1965-ին, սակայն քանի որ վիրուսակիրների թիվը եղել է շատ փոքր, պարզապես ուշադրություն չեն դարձրել։

«Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել

Ըստ արտասհամայնյան պարբերականների պայծառատեսը լրջորեն մտահոգված էր մոլորակի վրա սպասվող այս համաճարակի խնդրով: Նրա կարծիքով այս ամենին կհետևի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Վանգան 1995 թ․ իր ելույթներից մեկում ասել էր․ «Երկիր մոլորակն այնպիսի վախենալու վիրուս կստանա, որ կարող են զոհվել մի քանի հարյուր միլիոն մարդիկ»:

 Իսկ ի՞նչ են կանխատեսում հայաստանյան մեր տեսաբաները, ինչ <<ականկալներ>> են դեռ մեզ սպասվում Կորոնավիրուսի հետեւանքով, փորձեցինք հետաքրքրվել հայտնի էքստրասենս ԿԱՐԵՆ ԱՓՈՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

Հանցագործություն ողջ ժողովրդի նկատմամբ

- Հիմա հայ ժողովրդի համար բարդ փոփոխությունների շրջան է, մարդիկ պետք է մտածեն միավորման եւ բոլոր վատ հիշողությունները թողնեն անցյալում: Ցավոք այս բարդ ժամանակահատվածը դեռ շատ-շատ բարդություններ է բերելու թե՛ տնտեսական եւ թե՛ նյութական եւ բարոյահոգեբանական կյանքում: Վարչապետը չունենալով պրոֆեսիոնալ եւ սրտացավ թիմ՝ չափազանց մեծ բարդությունների հետ է բախվելու: Արտաքին ուժերը փորձելու են մեր երկիրն բացասական առումով ճնշել, պարտադրել ինչ-որ նոր օրենքներ, որոնք իշխանությունը փորձելու է ամեն գնով թաքցնել ժողովրդից: Իսկ ոչ պրոֆեսիոնալ կադրերը վախի եւ խուճապի մթնոլորտ են ստեղծելու հանրության շրջանում, ինչը իր անդառնալի բացասական հետեւանքներն է թողնելու:

Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը. Արմեն Աշոտյան

՞րբ կավարտվի այս վիրուսի տարածումը եւ ՀՀ-ն, վերջապես, կազատագրվի այս համաճարակից:

-Ցավոք հստակ, կոնկրետ ժամկետ չեմ տեսնում վիրուսի նահանջի հետ կապված՝ մոտ քառասուն օր դեռ կտեւի: Վիրուսը այնքան վտանգավոր չէ, կան ավելի լուրջ խնդիրներ, որոնք մինչ այս պետք է լուծվեին՝ այդ չլուծված խնդիրների պատճառով է այսօր այդ քաոսը ստեղծվել:

Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն է, քանի երկիրն ու ժողովուրդը վերջնականորեն չեն կործանվել. Արմեն Աշոտյան

Հ.Գ. Ուշագրավ բացահայտումները կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА