o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսահակյանի  թանգարանը մտածել է նաև տեսողության խանգարումներ ունեցող այցելուների մասին

07.04.2020 15:25 ՄՇԱԿՈՒՅԹ
Իսահակյանի  թանգարանը մտածել է նաև տեսողության խանգարումներ ունեցող այցելուների մասին

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության այս օրերին հանդես է գալիս ամենօրյա հետաքրքիր, բազմաբովանդակ նախաձեռնություններով ու հրապարակումներով: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասել է տուն-թանգարանի ավագ գիտաշխատող ՇՈՒՇԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ։

Ինչպես Ազնավուրի մանուկ հասակի բեմական շապիկը հայտնվեց Գրականության եւ արվեստի թանգարանում

Ըստ նրա՝ թանգարանի ֆեյսբուքյան էջի յուրաքանչյուր այցելու կարող է  գտնել իր տարիքին, հետաքրքրություններին համապատասխանող նյութեր՝ խաղեր, վիկտորինաներ, մրցույթներ, գրական նյութեր, կատակներ, ֆիլմեր ու մուլտֆիլմեր, վայելել բարձրակարգ երաժշտություն, «պտույտ» կատարել թանգարանի ամենանվիրական անկյուններում:

Թանգարանների միջազգային օրվա ծրագրերը՝ առցանց հարթակում

«Թանգարանի առցանց բոլոր ծրագրերը  միտված են մշակութային առօրյայի ապահովմանն ու թանգարանի հասանելիության խնդրի կարգավորմանը  յուրաքանչյուրի համար՝ անկախ տարիքից, սեռից, կարողություններից ու հետաքրքրությունից։ Թանգարանը մտածել է նաև տեսողության խանգարումներ ունեցող այցելուների մասին՝ ներկայացնելով «Հասանելի բոլորին» շարքը, ինչպես նաև՝ արևմտահայերենով հրապարակումներ սփյուռքահայ մեր հայրենակիցների համար»:

Թանգարանային գիշերն այս տարի տեղի կունենա նոյեմբերին

Շ Հովակիմյանի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր օր թանգարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվում են  Վարպետի կյանքին և ստեղծագործությանը, հայ և համաշխարհային մեծություններին առնչվող  գրական նյութեր՝«Հայ մեծեր, մեծ բարեկամություն»՝ «Տարեգիր. հայ և համաշխարհային մեծություններ», աֆորիզմներ, հումորներ՝«Կատակում է Վարպետը» խորագրով, հուշեր:

Առցանց հանդիպում երիտասարդ գրող Սարգիս Գոքորյանի հետ. Իսահակյանի տուն թանգարան

«Ֆեյսբուքյան էջի հետևորդները հնարավորություն ունեն ծանոթանալու թանգարանում որպես սուրբ մասունք պահվող բացառիկ ցուցանմուշների պատմությանը՝«Մի ցուցանմուշի պատմություն», «Պտույտ թանգարանում» ծրագրերի շնորհիվ:  Թանգարանի ֆեյսբուքյան էջում արդեն հասանելի է նաև «360°» խորագրով վիրտուալ շրջայցը, որի շնորհիվ այցելուն կարող է «հայտնվել»  մեծ գրողի երևանյան տուն-թանգարանում»:

Երևանի պատմության թանգարան կարող եք այցելել առցանց

Ըստ զրուցակցի՝ առցանց տիրույթում թանգարանի առաջարկած մրցույթներին ակտիվորեն մասնակցում են նաև միջին և ավագ սերնդի ներկայացուցիչները՝ «Ես գիրք եմ կարդում», «Իսահակյանական ընթերցումներ»,հանդես գալով  նաև իրենց արձակ և չափածո ստեղծագործություններով՝ «Գույն և բառ», «Պոեզիան ապրեցնում է» նախագծերի շրջանակներում: «Լսիր լավ երաժշտություն» խորագրի ներքո նրանք հնարավորություն ունեն նաև վայելելու Ավ Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը, լսել պոեզիայի  ընթերցումներ, դիտել հետաքրքիր հուշեր արթնացնող գեղարվեստական ֆիլմեր, համերգներ, հարցեր ուղղել հոգեբանին՝ առցանց հանդիպման ընթացքում:

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՐՈՆԱԴԱԴԱՐ` ՎԱՐՊԵՏԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Մեր անուշիկ փոքրիկները նաև մասնակցում են  նկարչական և ասմունքի մրցույթների՝ «Խաղ-մրցույթ», «Իմ Իսահակյանը», վիկտորինաների՝«Արի՛ խաղանք» խորագրի ներքո,  պատրաստում են նվեր մայրիկի համար՝ «Նվիրում եմ մայրիկիս»: Մեր էջին հետևող փոքրիկներն անգամ իրենք են հանդես գալիս նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով  (12 ամյա Արսենը, օրինակ,Հայ մեծերին նվիրված խաղն էր պատրաստել, Լիսանան՝ թանգարանի շենք եռաչափ պատկերն էր մոդելավորել)»:

Կաունասի «Չարիքների թանգարանը»

Շ Հովակիմյանը նաև նշել է, որ այս օրերին տուն-թանգարանն ակտիվորեն համագործակցում է նաև մյուս թանգարանների հետ՝ նախաձեռնելով առցանց նոր, հետաքրքիր կրթական և ճանաչողական ծրագրեր, որոնք էլ ավելի կգրավեն այցելուներին։

 ՎՄՈՒՐԱԴՅԱՆ  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА