o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ Է ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՒՄ

07.04.2020 20:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ Է ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՒՄ

Ինչպես հայտնի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հատկապես սահմանամերձ Տավուշի մարզը: Հիմնադրամի աշխատակիցներն օրեր շարունակ շրջել են Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջանի համայնքներով, առաջնային անհրաժեշտության սննդամթերք հասցրել սոցիալապես անապահով ընտանիքներին եւ տարեցներին: Սակայն պարզվում է, որ բարեգործ Ծառուկյանը, որոշ բարեգործություններ անում է իր իսկ աշխատակիցների աշխատավարձերի հաշվին: Մեր աղբյուրը, ով աշխատում է Կոտայքի մարզում գտնվող Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, հավաստիցանում է, որ ինքն այսուհետ ստանալու է 60.000 դրամ աշխատավարձ, նախկին 250.000-ի փոխարեն: Վերջինս նշում է, որ գազալցակայանի աշխատակիցներն ընդամենը օրեր առաջ են տեղեկացել, որ նման որոշում է կայացվել: «Գոնե պարոն Ծառուկյանն այս օրերին մեզ խղճար ու նման որոշում չկայացներ»,- նշում է մեր աղբյուրն ու շեշտում, որ աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում:

«Շուշիում հաղթանակողը Հայոց ոգին էր, Հայոց գաղափարը, Հայոց խենթությունն ու Հայոց հանդգնելու կամքը». Գագիկ Գինոսյան

Հարց է առաջանում, ինչո՞ւ է «բարեգործ» Ծառուկյանն իր աշխատակիցների աշխատավարձերի հաշվին հանրապետության տարածքում բարեգործական ծրագրեր իրականացնում:

Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА