o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ ժամանակավո՞ր, թե՞ ժամանակավրեպ հանձնաժողովներ

07.04.2020 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԱԺ ժամանակավո՞ր, թե՞ ժամանակավրեպ հանձնաժողովներ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ նախագահությամբ գործող խորհրդարանական 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերջին հույսը ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ է:

​​​​​​​ՍԴ-ի խնդիրը Վահե Գրիգորյան անձի մեջ է. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

ՀՀ ՊՆ շտաբի պետ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՑ մերժում ստանալուց հետո՝ այս անգամ վերջիններս նրան են հրավիրել հանձնաժողով: Ինչ խոսք, ՀՀ երրորդ նախագահը ամենասպասված հյուրն է այս հանձնաժողովում, բայց ոչ թե նրա համար, որ տիկնայք եւ պարոնայք օրենսդիրները քննիչի կեցվածք ընդունած պետք է դարակազմիկ հարցեր ուղղեն նրան, այլ «Իրավունքի» ունեցած տեղեկություններով՝ իշխանության սեղանին է դրված հենց հանձնաժողովի նախագահ Ա. Քոչարյանին մերժելու հարցը: Արդեն իսկ իշխանական կուլիսներում բուռն քննարկում են այս հանձնաժողովի ժամանակավրեպ լինելու եւ Անդրանիկ Քոչարյանի անպտուղ գործունեության մասին, հատկապես «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի պրեմիերայից հետո, որտեղ տրվեցին բոլոր հարցերի պատասխանները: Սակայն, սա ամենեւին էլ խորհրդարանական ընդդիմությանն առիթավորվելու տեղիք չի տալիս, որովհետեւ ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանում պարապուրդի մատնված նման քննիչ հանձնաժողովների պակաս չկա, որոնք ունեն երկարաշունչ անուն, բայց զրո աշխատանքային արդյունք: Այսպիսի մի հանձնաժողով էլ ղեկավարում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, որը կոչվում է «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով»: Այս հանձնաժողովում ներգրավված է 11 պատգամավոր: Մեկ այլ այդպիսի հանձնաժողով էլ ղեկավարում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, որը կոչվում է ՀՀ ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով եւ ունի իր կազմում 12 պատգամավոր: Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավարումն էլ վերապահվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ: Այստեղ էլ ներգրավված են 16 պատգամավոր: Ազգային ժողովում կա նաեւ այնպիսի քննիչ հանձնաժողով, որը ղեկավարից բացի, ուրիշ ոչ մի ներկայացուցիչ չունի: ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ղեկավարությամբ էլ գործում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծուղակում, որը ժամանակին ինքն է լարել. Ռոբերտ Մարգարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА