o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավելի լավ է լուռ մնաս, քո խոսքն առոչինչ է. Արթուր Գեւորգյանը՝ Տեր-Պետրոսյանին

08.04.2020 02:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ավելի լավ է լուռ մնաս, քո խոսքն առոչինչ է. Արթուր Գեւորգյանը՝ Տեր-Պետրոսյանին

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արդյո՞ք դու պետական այրին վայել վարք էիր դրսևորում, երբ 2008-ի փետրվարին հետևողականորեն ատելություն էիր սերմանում, երբ անընդհատ լկտի սուտ ու կեղծիք էիր տարածում, երբ օրվա իշխանությունների դեմ ամենաստոր եղանակով կատաղի պայքար էիր մղում, մարտի 1-ին էլ կատեգորիկ հրաժարվում էիր գալ ու հանդարտեցնել քո կեղտոտ մանիպուլյացաների արդյունքում քեզ հավատացածների ու քո հետևից եկածների գերլարված կրքերը:

ԱԱԾ-ից կրկին հերքում են՝ Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազ

Դու, որ այդ նույն օրը մերժեցիր հանդիպել քո դուռը եկած Վեհափառ Հայրապետի հետ, գլխավոր խամաճիկիդ ձեռամբ և շուրթերով է՛լ ավելի գեներացրիր սերմանածդ ատելությունն ու եղբորը եղբոր դեմ հանեցիր՝ թքած ունենալով երկրի ու մարդկանց ապահովության վրա, դեռ մի բան էլ անթաքույց հրճվեցիր, որ քեզ հաջողվեց արյուն ու ավեր բերել Երևանի փողոցներ, վարքդ պետական այրին վայե՞լ ես համարում:
Ինքդ էլ գիտես, որ վարքդ ո՛չ միայն անվայել, այլ ստոր ու դավաճանական է եղել:

Առաջարկում եմ Է. Մարուքյանի դեմ կատարված բռնության փորձ անողին պատասխանատվության կանչել նույն հոդվածով, ինչ Ա. Ալեքսանյանին

Եվ ուրեմն լռի՛ր ու չփորձե՛ս որևէ մեկին որևէ հորդոր հղել: Դու այդ հնարավորությունն ունեիր 2008-ին, ինչը նենգաբար չե՛ս արել, այդպիսով նաև մեկընդմիշտ կորցնելով հորդորներ հղելու իրավունքը: Ավելի լավ է լուռ մնաս:քո խոսքն առոչինչ է»:

Զուգահեռ պայքարելու ենք Լանզարոտեի կոնվենցիայի դեմ եւ Արթուր Ալեքսանյանի ազատության համար (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА