o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր եկեղեցին պետության կողքին էր կանգնած եւ խնդիր չունեցանք, մինչդեռ Վրաստանում իրավիճակը բոլորովին այլ էր. Ջ. Մելիքյան

08.04.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Մեր եկեղեցին պետության կողքին էր կանգնած եւ խնդիր չունեցանք, մինչդեռ Վրաստանում իրավիճակը բոլորովին այլ էր. Ջ. Մելիքյան

Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել եւ նշել, որ վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը ու չի ճանաչում ,այսպես կոչված խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, որ Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին մարտի 31-ին»: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Պետական կառավարման ակադեմիայի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

Տարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ․ Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

«ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ՈՐ ԱՅՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ»

– Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կբացատրեք Վրաստանի կողմից այսպիսի հայտարարությունը: Չե՞ք կարծում, որ այն բավական ռադիկալ էր՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում անընդհատ թմբկահարվում է, թե որքան են լավացել հայ-վրացական հարաբերությունները:

Նախ ասեմ, որ այս հայտարարությունը նույն տրամաբանության մեջ է, ինչ նախկինում արվածներն էին: Իհարկե, այստեղ շեշտը դրված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության վրա, բայց նաեւ կարեւոր է, որ չճանաչելով ընտրությունները՝ նշել են, որ աջակցում են ղարաբաղյան հակամարտություն միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված իրավունքի նորմերն ու սկզբունքները: Ընդ որում՝ չֆիքսելով, չառանձնացնելով որեւէ նորմ՝ ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ ազգերի ինքնորոշման վերաբերյալ, ինչն այս պարագայում նաեւ ձեռնտու է հայկական կողմի համար, քանի որ, ինչպես գիտեք, մենք մի սկզբունք ենք առաջ քաշում, Ադրբեջանը՝ այլ: Իհարկե, տարածքային ամբողջականության մասին շեշտադրումը, արդեն իսկ կարելի է դիտարկել, թե պարզ է՝ ինչ նորմերից են խոսում, բայց այստեղ դիվանագիտական լուծում է տրված, որ մի կողմից` ադրբեջանական կողմին բավարարեն, մյուս կողմից՝ հայտարարությունը լինի չեզոք, ու իրենց դիրքորոշումը երեւա: Այնպես որ, հայտարարությունը ռադիկալ չի կարելի համարել, այլ ընդունված այն ձեւն է, որը կար իրենց մոտ: Ադրբեջանը որեւէ ձեւով չի ճանաչում այն ամենը, ինչ տեղի է ունենում Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում, նույն կերպ էլ Վրաստանը Ադրբեջանի պարագայում միշտ ֆիքսել է, որ ճանաչում է իրենց տարածքային ամբողջականությունը: Սա Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած կայացած ձեւաչափ է: Ընդամենն այս հարցում նրանք ունեն միմյանց աջակցությունը: Ուստի՝ դժվար է պատկերացնել, որ այս իրականության մեջ իրենց դիրքորոշումը կարող է փոխվել: Ուրիշ հարց է, եթե աշխարհաքաղաքական որոշ լուրջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, որոնք կարող են նաեւ իրենց հերթին առաջ քաշել այլ մոտեցումներ, բայց հիմա կա այդ հստակ մոտեցումը: Ինչքան էլ Վրաստանի հետ ունենք բարիդրացիական ակտիվ շփում, հարաբերություններ եւ նույնիսկ փորձ ենք անում ռազմավարական հարաբերությունների հիմք դնել, ի վերջո, թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանն իրար ընկալում են, որպես ռազմավարական գործընկերներ եւ ունեն նաեւ տնտեսական լուրջ հարաբերություններ, հիմնականում՝ էներգետիկ ոլորտում, ինչը նաեւ հիմք է տալիս մեր հարաբերությունները չանտեսելով՝ զուգահեռ իրենց ազգային շահերից ելնելով սերտ ռազմավարական հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ եւ տարածքային ամբողջականության հարցում աջակցել նրանց:

Արցախի նախագահն ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագիր է ստորագրել

«ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՆՔ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ ԵՆՔ»

– Բայց չէ՞ որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընկեր է համարում: Մի՞թե այդ ընկերական ջերմությամբ պայմանավորված՝ չպետք է ունենայինք քայլ առաջ հայ-վրացական հարաբերություններում:

Հարաբերություններում փոփոխություններ ակնկալել չարժե, քանի որ Վրաստանը ունի տարածքային ամբողջականության խնդիր, եւ կապ չունի՝ լինի Ադրբեջանը, թե այլ երկիր, իրենք կոնկրետ դիրքորոշում ունեն: Այլ հարց է, որ մենք մեր հարաբերություններում փորձում ենք այնպես անել, որ երրորդ երկրների ազդեցությունը մեր միջպետական հարաբերությունների վրա չեզեքացնենք կամ մինիմումի հասցնենք: Տեսեք, կան Արցախի Հանրապետության հետ կապված հարցեր, որոնք վրացական կողմին ձեռնտու չեն կամ դուրեկան չեն: Հայաստանը, իր ազգային շահերից ելնելով, ունի իր արտաքին օրակարգը Վրաստանի հետ, իսկ դրան զուգահեռ` Արցախի եւ Աբխազիայի ու Օսեթիայի միջեւ կան հարաբերություններ: Այստեղ շատ կարեւոր է ֆիքսել, որ մենք չենք ճանաչել Արցախի Հանրապետությունը, եւ Արցախն ունի իր շահերը, իր արտաքին օրակարգը, որի մեջ մտնում է նաեւ հարաբերություններ Աբխազիայի եւ Օսեթիայի միջեւ, իսկ այդ հարաբերությունները կարող են դուր չգալ Թբիլիսիին: Բայց մենք չենք կարող խոչընդոտել Արցախին՝ արտաքին աշխարհի հետ շփվելու գործում: Դրա համար Վրաստանն էլ վերջին շրջանում հարմարվել է հետեւյալ իրավիճակին, որ մի կողմից կան բարիդրացիական հարաբերություններ Հայաստանի հետ, բայց զուգահեռ գործում են կայացած ֆորմատները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնք եւս կարեւոր են իրենց համար: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա այս հարցում իրենց մոտեցումը կշարունակվի այնքան՝ մինչեւ իրենք իրենց ներքին խնդիրները չլուծեն: Իսկ մենք տեսնում ենք, որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցը բավականին դժվար է պատկերացնել, թե ինչ պետք է տեղի ունենա տարածաշրջանում, որ այդ կոնֆիգուրացիան փոխվի: Այնպես որ, այս հարցում մենք Վրաստանի հետ բարիկադների տարբեր կողմերում ենք:

Արցախի դիվանագիտական ծառայությունում մնալու հորդորով շատ զանգեր ու նամակներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից. Մասիսի Մայիլյան

Բայց ինչո՞վ էր պայմանավորված Վրաստանի ԱԳ հայտարարության նման շտապողականությունը, երբ անգամ ընտրությունների վերջնական արդյունքները չհրապարակված՝ արդեն իսկ նման դիրքորոշում հայտնեցին:

Ե՛վ Ադրբեջանի ԱԳՆ-ն, ե՛ւ ադրբեջանական դեսպանատները տարբեր երկրներում ակտիվ աշխատում են, որ կոնկրետ նույն օրը՝ ինչքան շուտ, այնքան լավ, դատապարտվի, չճանաչվի այն եւ այլն: Բայց, միեւնույնն է, չէի ասի, որ Վրաստանում այդպես ուշիուշով, ակտիվ հետեւում էին իրադարձություններին եւ փորձում մի րոպե առաջ այդ ամենը ֆիքսել: Պարզ է, որ իրենք իրենց խնդիրներով էին զբաղված, պարզապես, իրենց արտաքին դիվանագիտական պրակտիկայի մեջ կա այդ մոտցումը, որ եթե ընտրություն է տեղի ունենում Արցախում, իրենք հանդես են գալիս հայտարարությամբ եւ չեն ճանաչում այն:

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ԽՍՏԱՑՄԱՆ ՉԵՆ ԳՆԱՑԵԼ»

– Անդրադառնանք նաեւ համավարակի հետ կապված՝ Վրաստանում առկա պատկերին: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն էր գաղտնիքը, որ այսօր մեր հարեւան պետությունում այս առումով շատ ավելի հուսադրող են վիրուսակիրների եւ մահացածների թվերը, քան մեզ մոտ:

Ըստ իս, շատ կարեւոր էր օպերատիվությունը, թեպետ ինչ-որ հարցերում մենք ենք առաջինը եղել, օրինակ, հատուկ ռեժիմ մտցրել, կարանտինային որոշ խստացումներ արել: Ուղղակի, Վրաստանում իրենք կարողացան ի սկզբանե առաջին փուլում բոլոր վերադարձողներին մեկուսացնել, ինչի հաշվին այսօրվա դրությամբ ունեն 5 հազարից ավել մարդ մեկուսացված: Եթե մենք ունեցանք Էջմիածնի դեպքը, որի հետեւանքով մի քիչ վատ արդյունք ստացանք, եւ ներքին վարակվածների թիվն ավելացավ, իրենք էլ ունեցան Մառնեուլում նման դեպք, բայց ի տարբերություն մեզ՝ երկու շրջան փակեցին եւ կարանտին հայտարարեցին, ընդհանրապես՝ մուտքն ու ելքը թույլ չէին տալիս: Իսկ Էջմիածնի պարագայում այդպես չեղավ: Իհարկե, համեմատություն կարելի է ինչ-որ ձեւով անել, բայց տարբեր երկրներում կոնկրետ խնդիրներ կան, ոչ մեկս էլ չգիտի ռեալ իրավիճակը: Իսկ որոշում կայացնողներն ըստ պահանջի են այդ ամենն ընդունում: Օրինակ, միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալու, փաստաթուղթ ունենալու հարցում եւս մենք առաջինն էինք: Իսկ իրենք տրանսպորտային միջոցների շարժն արգելեցին, երեւի թե, մի քիչ ուշ, նույնիսկ եկեղեցու հետ խնդիր ունեցան: Եթե մեր պարագայում եկեղեցին պետության կողքն էր կանգնած, եւ եկեղեցու հետ խնդիր չունեցանք, իրենց մոտ իրավիճակը բոլորովին այլ էր: Նախկինում արդեն իսկ ընդունված էին իրենց մոտ սահմանափակումները, բայց արտակարգ դրություն հայտարարելու ճանապարհով չէին գնում: Բայց երբ հասկացան, որ եկեղեցուց զիջումներ սպասել պետք չէ, վրաց եկեղեցին այս հարցում կոնստրուկտիվ չեղավ, իսկ առջեւում Սուրբ Զատիկն է, այլ եկեղեցական տոներ կան, հենց վրաց պատրիարքության հետ հանդիպման հաջորդ օրը արտակարգ դրություն մտցրին: Հիմա նույնիսկ պարետային ժամ կա: Ի դեպ, այսօր եւս դեռ շարունակվում են բանակցությունները եկեղեցու հետ, որ փոխեն ինչ-որ ձեւով իրենց մոտեցումը, եւ մարդկանց կուտակումներ չլինեն եկեղեցիներում, նշխար չտան, ինչը շատ մեծ ռիսկեր է պարունակում: Իսկ մնացած առումով իրենց բաղադրատոմսը նույնն է, մեթոդները նույնն են, ինչ մեզ մոտ, որովհետեւ Առողջապահության միջազգային կազմակերպությունը նույն խորհուրդներն է տալիս բոլորին: Պարզապես, մեկը մի բանն է շուտ անում, մյուսը՝ ուշ: Այդուհանդերձ, քայլերի արդյունավետությունը չափելը բավականին դժվար է:

Սարսափելի է, բայց ազգը պատրաստ չէր անկախության. Պարույր Հայրիկյան

Ինչո՞ւ, երբ ակնհայտ է, որ մենք ունենք բավականին մեծ քանակությամբ վարակվածների թիվ, իսկ Վրաստանում՝ ոչ (պաշտոնական տվյալներով՝ 117 հոգի էր ընդամենը):

Սա դեռ չի նշանակում, որ իրականում այդքան է: Իրենք բավականին մեծ քանակությամբ մարդիկ ունեն կարանտինում, եւ իրենց թեստավորումն այլ ձեւով է իրականացվում: Մենք օրական հարյուրից ավելի մարդու թեստավորում էինք անում եւ կարողացել ենք պարզել հարյուրավոր վարակվածների: Իսկ իրենք հիմա են սկսում մեկուսացածներին թեստավորել, եւ իրենց առողջապահության համակարգի ներկայացուցիչներն արդեն պատրաստում են բնակչությանը, որ հիմա արդեն ներքին վարակվածության թիվն է ավելանալու: Իրենք նոր են այդ ճգնաժամային շրջանը մտնում եւ նույնիսկ զգուշացնում են, որ կլինեն մարդիկ, որոնց առողջությունը, խրոնիկ հիվանդություներով պայմանավորված, կարող է չդիմանալ, եւ հնարավոր է կորուստներ լինեն: Ուստի՝ իրենք, միգուցե, օպերատիվ աշխատելով, ի սկզբանե երկարաձգեցին այս էտապը, բայց իրենք այդ շրջանին մոտենում են հիմա, որում մենք արդեն կանք:

Նշանակումներից առաջ, անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է. Արմեն Աշոտյանը` Արցախի պաշտոնյաների մասին

Իսկ Վրաստանն ընդունե՞լ է օրենք, որ արտակարգ դրության ժամանակ գաղտնալսեն բոլորին, ինչպես Հայաստանում ընդունվեց:

Վրաստանում տրանսպորտը չի աշխատում, ժամը՝ 21:00-ից մինչեւ առավոտ պարետային ժամ է, իսկ ցերեկները հորդորում են մարդկանց, առանց որեւէ անհրաժեշտության, տանից դուրս չգալ: Բայց այդպիսի խստացման չեն գնացել: Միգուցե, 5 հազար մեկուսացածներից հասկանան, որ վարակվածները շատ են, իրենք էլ անցնեն նման հավելվածի, որպեսզի հետեւեն այդ մարդկանց տեղորոշմանը: Ամեն դեպքում, վարակվածների վիճակագրությամբ պայմանավորված, չի բացառվում, որ առաջիկա շաբաթների ընթացքում որոշ ոչ պոպուլյար քայլեր տեսնենք նաեւ Վրաստանում:

 «Անկախականների սերունդը թավիշն ու ֆեյսբուքահայությունը չեն». Շուշան Պետրոսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА