o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով վարակակվածներ ընդհանուր թիվը 175 է․ Գարիկ Սարգսյան

08.04.2020 18:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով վարակակվածներ ընդհանուր թիվը 175 է․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։

Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։

Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է

Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА