o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սոցիալական դժվարություններից դրդված 29-ամյա երիտասարդը նախ փորձել է նետվել կամրջից, ապա բերանը կարել

12.04.2020 15:26 ՔՐԵԱԿԱՆ
Սոցիալական դժվարություններից դրդված 29-ամյա երիտասարդը նախ փորձել է նետվել կամրջից, ապա բերանը կարել

ԱԺ շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած 29-ամյա երիտասարդն առաջին անգամ չէ, որ դիմում է նման ծայրահեղ քայլի: Երեկ 29-ամյա Միրան. Մ-ն սպառնում էր Կիևյան կամրջից նետվել և ինքնասպան լինել: ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների ցուցաբերած համապատասխան հոգեբանական աջակցության շնորհիվ կանխվել էր տղամարդու ինքնասպանությունը, իսկ այսօր էլ երիտասարդը դիմել է մեկ այլ ծայրահեղ քայլի՝ կարել է բերանը:

Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից. Ինքնասպանության փորձ

ԱԻՆ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ երիտասարդին տեղափոխել են Ոստիկանություն, վերջինիս վնասվածքը լուրջ չէ և բերանին միայն մեկ կար է: Այս պահին նրան հոգեբանական աջակցություն են տրամադրում: Հարցին, թե արդյո՞ք տղամարդը հաշվառված եղել է հոգեբուժական կենտրոններում՝ ԱԻՆ-ից ասացին, որ նման տեղեկատվություն չունեն:

ԱԻՆ-ից ասացին, որ նման կարգի դեպքերում սովորաբար խնդիրը սոցիալական է լինում և միտում է նկատվում, երբ սոցիալական խնդիրների վրա ուշադրություն կենտրոնացնելու համար դիմում են նման քայլի:

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ երիտասարդը բազմազավակ ընտանիք ունի և դժվարանում է երեխաներին պահել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА