o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ վտանգ են ներկայացնում ռեզինե ձեռնոցները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար

12.04.2020 18:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞նչ վտանգ են ներկայացնում ռեզինե ձեռնոցները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Ի՞նչ վտանգ են ներկայացնում ռեզինե ձեռնոցները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Դրանց վրա մեծ քանակությամբ վիրուսներ եւ միկրոօրգանիզմներ են կուտակվում: Նման կարծիք է հայտնել բրիտանացի վիրաբույժ Կարան Ռանգարաջանը:

Կորոնավիրուսից մահացած 85-ամյա, 70-ամյա, 83-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ

The Sun-ի հաղորդմամբ՝ ռեզինե ձեռնոցները մարդկանց մոտ պաշտպանվածության զգացում են առաջացնում, սակայն խնդիրն այն է, որ մարդը ձեռնոցներով դիպչում է շատ իրերի, որոնց մակերեսների վրա վիրուսներ կան:

Գնումները տուն բերելուց հետո դրանք պետք է ախտահանել:

Բացի այդ, հանելով ձեռնոցները, մարդը ռիսկի է դիմում դիպչել դրանց «վարակված» մակերեսին: Ավելին, դեմքին դիպչելը վտանգավոր է՝ թե ձեռքով, թե ձեռնոցով:

«Ռեզինե ձեռնոցներով դուրս գալն ավելի վտանգավոր է, քան առանց դրանց: Հաճախ լվացեք ձեռքերը»,- պնդել է Կարան Ռանգարաջան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА