o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՅԱՆՔԸ ԵՎ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

14.04.2020 11:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿՅԱՆՔԸ ԵՎ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Այսօր Արցախն ամփոփելու է իր նախագահական 6-րդ ընտրությունների երկրորդ փուլը: 6-րդ անգամ արցախցիներն ընտրելու են իրենց նախագահին (նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 1996, 1997, 2002, 2007, 2012թթ-ին): Ընդհանուր առմամբ անկախության հռչակումից առ այսօր Արցախն անց է կացրել թվով 15 համապետական ընտրություններ:

Ինձ համար անհասանելի է Տաթիկ Ռեւազյանի մտքի թռիչքը. 3-6 ամսվա լավ աշխատանքի արդյունքում կարելի սեւ ցուցակից դուրս գալ. Հակոբ Ճաղարյան

Արցախի ժողովուրդն իր կյանքի ու պայքարի գնով վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը: Այսօր էլ Արցախի սահմաններն ու անվտանգությունը հսկող մեր զինվորականների գերնպատակը թիկունքում ամուր, կայուն և զարգացող պետություն ունենալն է:

Արցախում անցկացված բոլոր ընտրությունները փաստել են, որ մարդու իրավունքները, մասնավորապես ընտրելու և կառավարմանը մասնակցելու իրավունքը, անօտարելի են և բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրավունքի ուժով կարող են ազատորեն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է: Հետևաբար լեգիտիմ, կայուն, անցնցում և համերաշխության միջավայրում անցկացվող ժողովրդավարական ընտրությունները ապագայի հաջողությունների գրավականն են:

Արցախի նորընտիր նախագահը և իշխանությունները պետք է շարունակեն առանձնահատուկ պատասխանատվություն ու դերակատարում ստանձնել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Դրանով հանդերձ նրանց ակտիվ ներգրավվածությունն առանցքային նշանակություն պետք է ունենա և լիարժեք արտահայտի Արցախի ժողովրդի հավաքական դիրքորոշումը: Այսօրվա ընտրություններով ու դրանից հետո ևս, արցախյան կյանքում այդ հավաքականությունը որևէ կերպ չպետք է խաթարվի:

Ուզում եմ հավատալ, որ այսօր ընտրվող նախագահին շնորհավորելու են Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերը և որևէ մեկի մտքով չի անցնելու համաշխարհային համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում փորձ անի այլ զարգացումներ հրահրել: Իսկ ապագայի համար վստահ եմ, որ արցախյան ընտրություններն արժանանալու են նաև միջազգային շնարհավորանքների ու միջպետական համագործակցության պատրաստակամության:

Մաղթում եմ, որ համավարակն անվնաս շրջանցի Արցախի ընտրական գործընթացը, իսկ Հայաստանի անհույս իշխանություններն էլ վերջապես գիտակցեն, որ կորոնավիրուսի համավարակն ավարտվելուց հետո ավարտին է մոտենալու նաև իրենց լեգիտիմության պաշարները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА