o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽՈՒՄ ՍՈՐՈՍԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՉԿԱՅԱՑԱՎ

14.04.2020 20:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽՈՒՄ ՍՈՐՈՍԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՉԿԱՅԱՑԱՎ

Արցախյան ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի քվեարկության երկշաբաթյա միջակայքում, ինչ խոսք, սորոսական ուժերն ամեն ինչ փորձեցին անել՝ վերջնական պարտությունից խուսափելու համար: Նախնական փորձերն առաջին փուլն ապօրինի ճանաչելու ուղղությամբ էր: Սակայն արագ էլ հասկացան՝ եթե այս ուղղությամբ շատ առաջ գնան, ապա լուրջ խնդիրներ կարող են առաջանալ իրենց իսկ թեկնածուի՝ Մասիս Մայիլյանի երկրորդ տեղ դուրս գալու հետ կապված:

ՆԻԿՈԼԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է ԽՆԴԻՐ ԴԱՌՆՈՒՄ

Հաջորդ փուլում եղավ փողոցային շարժում սկսելու փորձ: Սակայն այստեղ էլ սորոսականությունը խնդիրներ ուներ. մի կողմից, ամեն կերպ քարոզում էին, թե պետք է կորոնավիրուսի հետ կապված երկրորդ փուլը չեղյալ համարել: Բայց այդ դեպքում, եթե ինչ-որ զանգվածներ դուրս բերեին փողոց, ինչպե՞ս էին բացատրելու, թե այդ ինչո՞ւ է կորոնավիրուսն ընտրություններին խանգարում, միտինգներին՝ ոչ: Մյուս կողմից էլ, մի քանի տասնյակ մարդուց ավել միտինգի հանել չհաջողվեց, միաժամանակ հասկանում էին, որ առանձնապես մարդկային ռեսուրսներ չունեն, եւ «հեղափոխության» տարբերակը օրակարգից հանեցին: Մնում էր հասնել ընտրությունների չեղարկման՝ իշխանություններին կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն պարտադրելու միջոցով, եւ հենց դրան էլ ուղղված էր ողջ քարոզչական մեքենան: Այս մեթոդը ձեռնտու էր նաեւ նրանով, որ համեմատաբար հեշտ է քաղաքացիներին սարսափահար անելով, միացնել այդ պահանջին: Ինչ-որ չափով դա արդարացավ. սոցցանցերում սկսեց հնչել նման պահանջ՝ հայտարարել արտակարգ դրություն, այն դեպքում, երբ Արցախում պաշտոնապես կան հաշված թվով վարակվածներ: Ընդ որում, սա նաեւ վտանգավոր էր այն առումով, որ եթե հաջողվեր թեկուզեւ կարճաժամկետ հատվածով մի լավ սարսափահար անել մարդկանց, իսկ արցախյան իշխանությունները գնային «քյալլա տալու» ճանապարհով, ապա կաշխատեր նաեւ Մայիլյանի հրապարակավ մատնանշած ծրագիրը՝ բոյկոտել ընտրությունները: Սակայն այս խաղի դեմն առնելը եւս  դժվար չէր. Բակո Սահակյանը պատրաստակամորեն ընդառաջ գնաց արտակարգ դրություն հայտարարելու պահանջին, բայց այն չհամարեց երկրորդ փուլի քվեարկությունը չեղյալ համարելու պատճառը: Եվ իրոք, այստեղ օրենսդրական անհարթություն կաԱյսինքն, օրենքը թեեւ արտակարգ դրության պայմաններում ընտրություններ անցկացնել չի թույլատրում, բայց ոչինչ ասված չէ երկրորդ փուլի քվեարկության մասին, որ այն եւս մեխանիկորեն հետաձգվում է: Կարճ ասած, երկրորդ փուլի` այսօր նշանակված քվեարկությունը կկայանա: Իսկ ահա արտակարգ դրությունը, որին սորոսական թեւը, այնուամենայնիվ, հասավ, իրենց համար է խնդիր դառնալու. արտակարգ դրությունը գործելու է, այսինքն՝ արգելված են բոլոր մասսայական միջոցառումները, այդ թվում՝ միտինգներն ու նման ակցիաները: Սորոսականներն էլ, որ եթե առանց դրա էլ մարդ հավաքելու հարցում խնդիրներ ունեին, հիմա արդեն անգամ իրենց մի քանի տասնյակ կողմնակիցներին փողոց հանելով, կդիտարկվեն որպես օրինազանցներ:

Լեհաստանում հունիսի 28-ի առավոտյան սկսվել են նախագահական ընտրությունները

 

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ

Իհարկե, սորոսականների մոտ զգացվում էր նաեւ սպասելիքներ, որ պաշտոնական Երեւանը կարող է վերջին պահին պահանջներ ներկայացնել Ստեփանակերտին, թե արտակարգ դրության պայմաններում քվեարկությունը պետք է բացառել: Ավելին, սկսեցին շրջանառության մեջ քաշել նաեւ Ստեփանակերտին չենթարկվելու դեպքում այլ պատժիչ քայլերի մասին դրույթներ, ընդհուպ, որ Երեւանը պետք է վարչապետական ուղիղ կառավարում մտցնի Ստեփանակերտում, բայց թե ինչպես էին դրան հասնելու, դա էլ է հարց: Եվ ահա այս  վիճակում, մինչ արցախյան ղեկավարության կողմից արտակարգ դրության հայտարարումը, ուշագրավ ազդակներ եկան Մոսկվայից: Ընդ որում, այս ազդակները ոչ միայն արցախյան ընտրություններին ու, մասնավորապես` երկրորդ փուլին են վերաբերում, այլ նաեւ հետկորոնավիրուսային ժամանակներին վերաբերող ուշագրավ տողատակային իմաստ կարելի է տեսնել: Այսպես, ի տարբերություն արցախյան ընտրությունները չճանաչելու մասին մի շարք երկրներից եկած հայտարարությունների, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ առաջին հայացքից նույն բանն ասաց, բայց միանգամայն այլ երանգներով: Այսպես, ըստ Զախարովայի, թեեւ ՌԴ-ն պաշտոնապես չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն (չմոռանանք, Հայաստանը եւս), բայց նաեւ ոչ միայն չի դատապարտում ընտրությունները, այլ կարեւորում է: Այն պարզ պատճառով, որ ՌԴ-ն այդ հարցում ելակետային է համարում այն գաղափարը, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունն ապահովելու համար: Թե որն է այս հայտարարության իրական իմաստը, դժվար չէ կռահել. այսկերպ պաշտոնական Մոսկվան մարտի 31-ի քվեարկությանը, այսինքն, նաեւ արդյունքներին ոչ պաշտոնական «դաբրո» է տալիս: Մեկ հանգամանք եւս. այն, որ այս հայտարարությունը հնչեց ոչ թե, ասենք, ապրիլի 1-2-ին, այլ՝ երկրորդ փուլի քվեարկության շեմին, դա  նաեւ այդ՝ երկրորդ փուլին տրված «դաբրո» է, պարզ ակնարկ, որ այն չպետք է հետաձգվի, եւ որ Մոսկվայի համար ընդունելի կլինի այս իրավիճակում միակ իրատեսական արդյունքը՝ Արայիկ Հարությունյանի հաղթանակի ֆիքսումը եւ ՌԴ մուտքի իրավունքից զրկված Մայիլյանի՝ օրակարգից դուրս մղումը: Ընդ որում, որ Զախարովայի հայտարարության այս մեսիջի հիմնական հասցեատերը պաշտոնական Երեւանն է եւ հայաստանյան սորոսականությունը, դա եւս ակնհայտ էՍակայն Զախարովայի հայտարարությունը երկրորդ հատված եւս ուներ, եւ դրա հասցեատերերը շատ են: Այսպես, արցախյան ընտրությունների հետ կապված ՌԴ-ի նշված դիրքորոշումը հնչեցնելուց, ԱԳՆ խոսնակը նաեւ հատուկ ընդգծում է, որ ընտրությունների ճանաչել-չճանաչելը Արցախի կարգավիճակի հետ կապված ոչինչ չի նշանակում, որ՝ «Կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ընդ որում, մենք չենք կարծում, որ հետագա խաղաղ գործընթացի ընթացքը որեւէ կերպ կախված է նշված իրադարձությունից»:

Պատերազմը կարող է վերսկսվել ամեն վայրկյան. Գրիգորի Այվազյան

Սա իհարկե, առաջին հերթին Բաքվի համար է հիշեցում, թե շատ չոգեւորվեք տարբեր երկրների հայտարարություններով, որտեղ խոսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից: Իսկ ահա «հետագա խաղաղ գործընթաց» արտահայտությունը, թերեւս, Բաքվից զատ, նաեւ Երեւանի համար էլ է մոտավորապես նման հիշեցում. «Կավարտվի այս կորոնավիրուսային պատմությունը, եւ խաղաղ գործընթացի հարցը հետ կգա օրակարգ»: Վերջապես, Զախարովան միանշանակ, ինչ-որ տեղ պարտադրական տոնով հենց նման ապագա ուղղվածությունն է մատնանշում՝ «խաղաղ գործընթաց» եւ ոչ թե, օրինակ, բանակցային զարգացումներ կամ նման մեկ այլ բան: Իսկ տողատակերում կարելի է կարդալ. «Հենց խաղաղ գործընթաց, դա Մոսկվան է ասում, եւ այլ տարբերակ հանկարծ մտքներովդ չանցկացնեք»: Իսկ Փաշինյանը կարող է ուշադրություն դարձնել վերջին մտքի վրա, թե՝ «... որեւէ կերպ կախված է նշված իրադարձությունից», այն է՝ ընտրությունների կոնկրետ արդյունքներից: Այսինքն, ով էլ ընտրվի Արցախի նախագահ, կաշխատի հենց այդ՝ «խաղաղ գործընթացի» մեխանիզմըԻ դեպ, Զախարովան նաեւ հիշեցնում է, ավելի ճիշտ՝ իր մտքերը կապում է ընտրությունների  հետ կապված Մինսկի խմբի համանախագահների ավելի վաղ արված հայտարարությանը, որով  համանախագահներն «ընդունում են ի գիտություն»: Այսինքն, որ «հետագա խաղաղ գործընթաց» ասվածը ՄԽ-ի այն մեխանիզմն է, որը կորոնավիրուսի պատճառով դադարի փուլ է մտել, սակայն կգա ժամանակը, եւ այն կշարունակվի:

Ի՞ՆՉ ԿԵՐՊ ԿՓՈԽՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԵԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

ՆՈՐ ԳԼՈԲԱԼ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսպիսով այն, որ Զախարովան ավելորդ անգամ մատնանշում է, թե «ավելորդ խաղերի մեջ չմտնեք», ապա որ «հարցը լուծողը Մոսկվան է», պարզ նկատելի է: Եվ հաշվի առնենք, որ, որ կորոնավիրուսային իրավիճակն ու դրան զուգահեռ ընթացող մի շարք զարգացումներ Մոսկվային խոստանում են միանգամայն նոր մակարդակի աշխարհաքաղաքական դիրքերԱյսպես, վերջին ժամանակների ամենաաղմկոտ գլոբալ հարցերից մեկը եւս, ըստ հեղինակավոր փորձագետների` գործնականում միանշանակ գնահատումների, ավարտվեց Մոսկվայի առավելությամբ: Խոսքը նավթի արդյունահանման եւ դրանից բխող՝ գների հետ կապված ՌԴ-ի եւ Սաուդյան Արաբիայի հայտնի պատերազմի մասին է, որը նախօրեին ավարտվեց հաշտության համաձայնագով, եւ, ըստ նույն փորձագետների, հաշտությունը խնդրողը արաբներն էին: Ընդ որում, մասնագետները նաեւ այն մտքին են, որ հետագայում եւս սաուդները երկար կմտածեն, մինչեւ նման նոր պատերազմի մեջ կմտնենՎերջապես, ակնհայտ էր նաեւ, որ այս հարցում նախագահ Թրամփը եւս հայտնվեց խնդրողի դերում, իսկ հաշտության համաձայնագրից հետո շտապեց շնորհակալություն հայտնել Պուտինին, նաեւ հատուկ ընդգծելով, որ այդ պայմանավորվածությունը. «Թույլ կտա հարյուր հազարավոր աշխատատեղեր տնտեսել Միացյալ Նահանգներում՝ էներգետիկայում»: Մի քանի օր առաջ էլ Թրամփը Պուտինին շնորհակալություն էր հայտնում՝ ԱՄՆ-ին հակակորոնավիրուսային օգնություն ցուցաբերելու մեջ, այսինքն՝ հետեւողականորեն ԱՄՆ-ում այն միտքն է առաջ մղում, որ կարելի է եւ պետք է սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետ: Եվ եթե հաշվի առնենք, որ կորոնավիրուսը ոչ միայն չնվազեցրեց, այլ նկատելիորեն բարձրացրեց Թրամփի վարկանիշը, ապա նրա նման լոբբինգը հետկորոնավիրուսային ժամանակներում շատ իրավիճակային փոփոխությունների կարող է տանելԳումարենք նաեւ այն տարակուսանքներըթե ի՞նչ վիճակով կկարողանա Եվոպան դուրս գալ այս ծանր իրավիճակից: Սակայն այստեղ էլ մեկ բան հաստատ է՝ եթե ոչ ոչնչացած, ապա առնվազն նկատելիորեն թուլացած: Իսկ դա անգամ մեխանիկորեն է տանում ՌԴ-ի աշխարհաքաղաքական դիրքերի հավելյալ ամրապնդման: Ընդ որում,սրանք միայն դրվագներ են, եւ ներկայումս ռուսական դիրքերի ամրապնդման մասին վկայող փաստերը բազում ենԿարճ ասած, հազիվ թե հետկորոնավիրուսային ժամանակներում աշխարհաքաղաքական հիմնական ուժերը ցանկանան առնվազն հարավկովկասյան (Մերձավոր Արեւելքն ու այլ տարածաշրջաններն այլ թեմա են) տարածաշրջանում վիճարկել ՌԴ-ի դիրքերը: Իսկ դա նշանակում է, որ Մոսկվայից եկած ազդակներին Բաքուն եւ Երեւանն անլուրջ վերաբերվելու դեպքում կոպիտ սխալ թույլ կտան:

ԱՆԳԱՄ ԴԻՄԱԿ ԴՆԵԼ-ՉԴՆԵԼՈՎ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈՐՁԵՑ ՏԱՐԲԵՐՎԵԼ ՆԻԿՈԼԻՑ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА