o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում, քան «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում».Մխիթարյան

20.04.2020 23:36 ՍՊՈՐՏ
«Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում, քան «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում».Մխիթարյան

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Великий футбол-ին տված հարցազրույցում  նշել է, որ Իտալիայում իրեն ավելի գնահատված է զգում, քան Անգլիայում:

«Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում». ես նույնպես դա եմ ուզում».Ֆոնսեկա

«Իտալիայում մարդիկ ավելի շատ կենտրոնացած են մարտավարության վրա: Այստեղ ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից:

«Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում, քան «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: Մանչեսթերյան թիմի կազմում 3 տիտղոս եմ նվաճել, ինչը համարում եմ հաջողություն: «Արսենալի» կազմում ինչ-որ բան չստացվեց: Ունաի Էմերին և ես տարբեր պատկերացումներ ունեինք խաղի վերաբերյալ: Այդպես էլ է պատահում: Ես շարունակեցի և երջանկություն գտա այլ վայրում:

Կվերադառնա՞մ Լոնդոն: Ամեն ինչ պարզ կդառնա պանդեմիայի ավարտից հետո: Ժամանակը ցույց կտա: Ես ինձ շատ լավ եմ զգում Հռոմում»,- նշել է հայկական ֆուտբոլի առաջատարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման», չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին, պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Արսենալին» վճարել լոնդոնյան ակումբից պահանջվող ամբողջ գումարը՝ 20 միլիոն եվրո:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է 4-2-3-1 մարտավարությունից անցում կատարել 3-5-2 մարտավարությանը՝ Մխիթարյանին օգտագործելով որպես երկրորդ հարձակվող՝ Էդին Ջեկոյի կողքին:

31-ամյա Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի առաջնությունը ներկայացնող «Զենիթը»:

«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА