o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԽԺՌՈՒՄ Է ՆՐԱՆՑ

22.04.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԽԺՌՈՒՄ Է ՆՐԱՆՑ

Մինչ Նիկոլը ֆեյսբուքյան եթերում զբաղված էր «հիասթափության քարտեզագրումով», «հիասթափությունը» անսպասելի տոտալ եւ համապարփակ դարձրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում հայտարարությունը դարձավ ներքաղաքական կյանքը պայթեցրած ռումբ: Ավելորդ չենք համարում այնտեղից մեջբերում անել հենց ռուսերեն. «Есть проекты, которые в апреле прошлого года в Москве на встрече министров иностранных дел России, Армении и Азербайджана с участием сопредседателей были распространены, и они сейчас активно обсуждаются». Եվ, օ՜ սարսափ, խոսքը փուլային տարբերակի մասին է: Մինչդեռ Կապանի ասուլիսին Նիկոլը հայտարարել էր. «Այս պահին բանակցային սեղանին որեւէ փաստաթուղթ չկա»:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

 

ԶՐՈ ՀԵՆԱՐԱՆ ԵՎ ԶՐՈ ՇԱՆՍ

Ասել, որ Նիկոլը մի տարի շարունակ ստել է ամենազգայուն` Արցախի հարցով, նշանակում է ոչինչ չասել: Փաստորեն, նա մի տարի շարունակ հայությունից թաքցրել է, որ համաձայն է այն տարբերակին, որը ներկայացրել էր 1997-ի աշնանը Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ արդյունքում կորցրել իշխանությունը: Ըստ էության, Մոսկվան Լավրովի շուրթերով բաց տեքստով ասաց` հայե՛ր, ձեր վարչապետը դավաճան է արդեն մեկ տարի շարունակ: Այդ ինչո՞ւ, օրինակ, մյուս համանախագահները ծպտուն չէին հանում եւ սուսուփուս ֆինանսավորում էին «խաղաղությանը նախապատրաստելու» պիղծ գրանտային ծրագրերը, իսկ Մոսկվայից Նիկոլը դաժան հարված ստացավ հենց այն պահին, երբ խոցելի է առավել քան երբեւէ: Ընդ որում, Նիկոլին չօգնեց նաեւ այն, որ «հեղափոխությունից հիասթափվածների» շարքում հատուկ շեշտեց արեւմտամետներին, որոնք 2018-ի հեղաշրջման հարվածային ուժն էին... Ի՞նչ է, նրան թվում էր, թե ռուսները պետք է նրան փրկեն «հիասթափված» եւ աջուձախից հարվածող սորոսականների՞ց: Հանուն ինչի՞, չէ՞ որ հանճարեղ Նիցշեն դեռ առավել քան մեկ դար առաջ բանաձեւել էր. «Ընկնողին հրի՛ր»:

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Քաղաքագետ Արա Վարդանյանի դիպուկ բնորոշմամբ. «Այսօր իրենց հրեշավոր «խաղաղության» բանաձեւը բացահայտեց ՌԴ արտաքին գործերի նախարարը: Նա ասաց հենց այն, ինչ մենք` ընդդիմադիրներս, բարձրաձայնում ենք շուրջ երկու տարի»:

Քայլասերվածների ազգադավությանը հստակ գնահատական է տրված ՀՀԿ ԳՄ հայտարարությունում. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների այս փուլում ընթացող զարգացումների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարի հրապարակած տեղեկությունների կապակցությամբ իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտում այս հարցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության կապակցությամբ: Այն որեւէ կերպ չի բխում մեր ազգային շահերից եւ կործանարար հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար` ի չիք դարձնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչեւ 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություններն ու խարխլելով կառուցված` հայկական կողմի ամուր բանակցային դիրքերը»: Ավելին, ՀՀԿ-ն արձանագրում է, որ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի մեկնաբանությունները սոսկ լոլոներ են. «ՀՀ ԱԳ նախարարն այսօր չի հերքել ռուսաստանցի իր գործընկերոջ հայտարարությունը կողմերին դեռեւս անցյալ տարի ապրիլին ներկայացված նոր նախագծի մասին: Ուստի, կտրականապես դատապարտում ենք ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ մինչ այսօր արված բազմաթիվ մոլորեցնող եւ անազնիվ հայտարարությունները»: Իսկ լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանը այս իշխանության արածը բանաձեւում է ռազմիկի ուղղամտությամբ. «Լավրովի հայտարարությունը առ այն, որ 2019թ. սեղանին է դրվել բանակցային փաստաթուղթ, որն արտացոլում է Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակը` այն է տարածքներ Ալիեւի խոստումների դիմաց (որը դավադրաբար Նիկոլը ամիսներ առաջ հերքեց, ստեց Կապանում), ցույց է տալիս, որ այս իշխանությունը ծառայում է Ադրբեջանի շահերին»:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

Ի դեպ, «Տարածքներ խոստումների դիմաց» ձեւակերկումը հիշատակում է եւ քաղաքագետ Արա Վարդանյանը. «Տարածքներ խոստման դիմաց բանակցելու տեղը, ուշքի եկեք, եւ քանի ուշ չէ, նախաձեռնեք խոստում հրաժարականի դիմաց բանակցությունների փուլը»: Բայց արդյո՞ք Նիկոլին մնացել է գոնե չնչին շանս` անվնաս հեռանալու: Կարծում ենք` ոչ, եւ նրան ոչ ոք խոստումներ ու երաշխիքներ տվող չէ:

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

ԿՅԱՆՔ ՆԻԿՈԼԻՑ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՀԵՏՈ

Հենարաններն իսպառ բացակայում են, կործանվող գործչի հետ սեփական քաղաքական ճակատագիրը կապող չի գտնվի, եւ առնետավազքն անխուսափելի է: Նաեւ հայտնի է, որ Նիկոլը «քցող» է: Եթե հեռուստաեթերային արտահոսքի հարցում նա մանրադրամի պես «խուրդեց» Պետրոս Ղազարյանի պես մոլեռանդ ծառայամիտի, ապա դա շատ պերճախոս է:

ՎԻՐՈՒՍԻ «ՉՈՌՈՒՑԱՎԸ»` ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ԽՈՒՆՏԱՅԻՆ

Այն, որ Նիկոլին ոչինչ չի փրկի, կարծես ակնհայտ է` ձախողակներին օգնության ձեռք չի մեկնում ոչ ոք: Առավել հետաքրքիր է` ո՞վ է գալու իշխանության Նիկոլից հետո:Անշուշտ, արտակարգ դրության զորությամբ հսկայական լիազորություններ ունի պարետ Տիգրան Ավինյանը, եւ զուր տեղը չէ, որ նրա զինակից Արսեն Թորոսյանը փորձում է բոլորին վախեցնել վարակի նոր, ավելի հզոր բռնկումով եւ պնդել արտակարգ դրության նորանոր երկարացումը: Բայց այստեղ կա մի մեծ «բայց»: Խարիզմայից իսպառ զուրկ Ավինյանը շատ ավելի սրընթաց կկործանվի, քան Նիկոլը, եթե փորձի տեր կանգնել դավաճանական «փուլային տարբերակին», իսկ հրաժարվել նրան թույլ չեն տա: Այնպես, որ վարչապետի աթոռը նրա համար շատ չի տարբերվի էլեկտրական աթոռից: Համ էլ, արդյո՞ք ԱԺ առանց այդ էլ լեղաճաք մեծամասնությունը նրան կընտրի... Եվ արդյո՞ք նրան կվստահի գործարար խավը, որին Նիկոլը խոստացել է ունեզրկել: Իսկ բյուրոկրատիայի այն մա՞սը, որին Նիկոլը պիտակել է «Սերժի մնացուկ»: Ի վերջո, նման է, որ առանց ԱԺ արտահերթ ընտրությունների, հանգուցալուծումը գլուխ չի գա: Իսկ արտահերթ ընտրություններում լրիվ հուսալքված եւ ատելի դարձած քայլասերվածներին դուրս կմղի ռազմաքաղաքական էլիտան, ուր այնպիսի հզոր խաղացողներ, ինչպիսին են երկրորդ եւ երրորդ նախագահը, գումարած գեներալիտետը: Այդ էլիտան արդեն ջախջախել է քայլասերվածներին եւ սորոսականներին Արցախում, եւ Արցախի ու արցախցիներ դերն այս փուլում շեշտակի աճելու է: Չէ՞ որ Ստեփանակերտում ունենք փուլային տարբերակին «ոչ» ասող իշխանություն...

ԺԱՆՏԱԽՏԻՑ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА