o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բեռլինյան դաշնագիրը. ցեղասպանելու քողարկված ակնարկ

24.04.2020 14:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բեռլինյան դաշնագիրը. ցեղասպանելու քողարկված ակնարկ

Գոյություն ունեն 19-րդ դարի սկզբներից պահպանված հիշատակություններ, երբ Օսմանյան սուլթանները հպատակ ժողովուրդների մեջ ամենահավատարիմն ու տաղանդավոր համարում էին հայերին: Պահպանվել են նաեւ բազմաթիվ հիշատակություններ, երբ նույն դարի 80-ական թթ. կայսրության ամենատարբեր օղակներում հասունացել եւ եռում էր հայերից վերջնականապես ձերբազատվելու գաղափարը: Ամենուր հնչում էին հայերին բռնաճնշելու, իրենց բնակավայրերից վտարելու, ոչնչացնելու կոչեր: Ի՞նչն էր փոխվել, ի՞նչ էր տեղի ունեցել այդ մի քանի տասնամյակների ընթացքում: Այս մասին գրում է քաղաքապետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ մանրամասնում.

Վարչապետը վերջապես անդրադարձավ Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ Ուրիխանյանի հարցին պատասխանելիս

- Օսմանյան կայսրության թուլացումը զուգորդվում էր նրա նկատմամբ եվրոպական տերությունների եւ Ռուսաստանի քաղաքական հետաքրքրության աճով: Օսմանահպատակ ժողովուրդների շահերի «սպասարկումը» տերությունների համար ամենահարմար պատրվակն էր Օսպանյան պետության վրա քաղաքական ազդեցեցություն տարածելու հարցում:

Սուպեր նախարարից սուպեր փոխվարչապե՞տ

1877-78 թթ. տեղի ունեցաած ռուս-թուրքական պատերազմի արդյունքում կնքված Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագրով Բարձր դուռը(օսմանյան կառավարությունը) պարտավորվել էր բարենորոգումներ իրականացնել կայսրության հայկական բնակավայրերում: Օսմանյան պետության կողմից պայմանագիրը ստորագրած մեծ վեզիր Սաֆետ փաշան պայմանագրի 16-րդ կետով փաստացի ընդունում էր կայսրության տիրույթներում ՀԱՅԿԱԿԱՆ տարածքների առկայության հանգամանքը: Սա արձանագրված, անառարկելի փաստ է: Ի՞նչ եղավ հետո:

Պահանջվում է քաղաքական հասունություն եւ իմաստնություն. ՀՀ նախկին վարչապետ

Երբ Սան-Ստեֆանոյի պայմանագրի տեքստը հայտնվեց Բրիտանիայի վարչապետ Բեն. Դեիզրայելիի սեղանին, վերջինս, գնահատելով հնարավոր հետեւանքները, եկավ եզրահանգման, որ պայմանագիրի իրագործումը մեծացնելու է Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Օսմանյան կայսրության, ինչպես նաեւ Բրիտանիայի համար կենական կարեւորություն ունեցող նեղուցների վրա: Դիզրայելին կարգադրեց արտգործմինիստր Սոլսբերին ամենաարագ կերպով 2 վերջնագիր փոխանցել Ռուսական եւ Օսմանյան կայսրությունների ղեկավարներին: Ռուսաստանին փոխանցված վերջնագրում պահանջում էր առաջիկայում Բեռլինում կայանալիք մեծ տերությունների եվրոպական վեհաժողովում վերանայման ենթարկել Սան-Ստեֆնոյի պայմանագիրն այնպես, որպեսզի այն բավարարի Բրիտանիայի եւ Ավստրո-Հունգարիայի շահերը, հակառակ դեպքում` սպառնալով նոր պատերազմով: Նոր պատերազմի` այն էլ Բրիտանական կայսրության հետ, Ռուսաստանը պատրաստ չէր եւ ստիպված տեղի տվեց: Ռուսաստանը հույս ուներ իրավիճակը փրկել Բեռլինում, հատկապես երբ Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկը խոստացել էր աջակից լինել կոնֆերանսի շրջանակներում Ռուսստանի դիրքորոշմանը: 1878 թ մայիսի 30-ին Սոլսբերիի եւ Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Շուվալովի միջեւ կնքվեց բրիտանական պահանջներն ամրագրող գաղտնի համաձայնագիր:

Կփրկի՞ իշխանություններին ՍԴ-ի hարցը լուծելու «փափուկ» մեթոդը

Օսմանյան սուլթանին ներկայացված վերջնագրում Բրիտանիան պահանջում էր որպես ռազմակայան իրենց տրամադրել Կիպրոս կղզին` հակառակ պարագայում հասկացնելով, որ չի խոչընդոտի Ռուսաստանին` բռնակցելու Օսմանյան կայսրության արեւելյան տիրույթները: Սուլթանը հասկանում էր բրիտանական դավադրության բովանդակությունը, սակայն, ստիպված էր ընտրություն կատարել վատի եւ վատագույնի միջեւ: Եվ նա ընտրեց Կիպրոսից հրաժարվելու տարբերակը: 1978 թ. հունիս 4-ին Կ. Պոլսում Սաֆետ փաշայի եւ բրիտանական դեսպան Հենրի Լեհարդի միջեւ կնքվեց պաշտանողական կոնվենտ, որով Բրիտանիան երաշխավորում էր Օսմանյան պետության տիրույթների ամբողջականությունը: Տիրելով Կիպրոս կղզուն`Բրիտանիան խորտակեց հայկական ինքնավարության հետ կապված ազգային իղձերը, որն այդ նույն ժամանակ տերությունների ղեկավարներին էին ներկայացնում Խրիմյանն ու իր պատվիրակության անդամները: Նրանց հայտնի չէր այդ ընթացքում կնքված գաղտնի համաձայնագրերի հանգամանքը: Նրանք չգիտեին, որ հայկական խնդիրը լուծվել էր նախքան կոնֆերանսի մեկնարը եւ Բեռլինում պարզապես այն ստանալու էր պաշտոնական ամրագրում: Այդպես էլ եղավ: Եվ դա այն չէր, ինչն արձանագրված էր Սան-Ստեֆանոյի պայմանագրով: Ոչ թե այն պատճառով, որ թվերի փոխատեղություն էր եղել` 16-ը դարձել էր 61, ոչ թե այն պատճառով, որ բարենորոգումների իրականացմումն էր դրվել եվրոպական 6 տերությունների հսկողության ներքո, այլ այն պատճառով, որ բեռլինյան բարենորոգումները բովանդակային ռումբ էին պարունակում իրենց մեջ, որն ինչ-որ ժամանակ պետք է պայթեր: Վերահաս արհավիրք էր թաքնված 61-րդ հոդվածում, աղետալի ճակատագրի անխուսափելիություն: Բրիտանիայի ճնշմամբ ծնված 61-րդ հոդվածով Բ. Դուռն (օսմանյան կառավարությունը) այլեւս պարտավորվում էր բարենորոգումներ իրագործել ոչ թե ՀԱՅԿԱԿԱՆ բնակավայրերում, այլ` կայսրության ՀԱՅԱԲՆԱԿ վայրերում: Հայերը զրկվեցին իրենց տարածքների նկատմամբ ունեցած պատմական իրավունքից եւ նրանց հետագա գոյությունը այդ վայրերում կապվեց բացառապես օսմանյան մեծահոգության հետ: Սոլթանը հասկացավ նաեւ հոդվածի քողարկված հաղորդագրությունը. նրան պարտավորեցրել են եվրոպական տերությունների առաջ բարենորոգումներ իրագործել քանի դեռ այդ տարածքում ապրում են հայեր: Իսկ սա նշանակում էր`կլինեն հայեր, կլինեն արտաքին ճնշում, չեն լինի հայեր` չեն լինի ճնշումներ:

Հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ այսօր կրկին կուտակվել են «Դոմոդեդովա» օդանավակայանում

Սուլթանը հասկացավ իր անելիքը եւ հետագա մի քանի տասնամյակներում ամեն կերպ փորձեց ձերբազատվել հայերից: Բանը հասավ նրան, որ 1894-96թթ. հարցը փորձեց վերջնականապես լուծել սրի քաշելու ճանապարհով: Ամենահամեստ հաշվարկներով այդ տարիների համիդյան ջարդերին զոհ գնացին ավելի քան 300 հազար հայեր: Բայց սա տեղի էր ունենում «օրը ցերեկով»` մարդկության աչքի առաջ: Տերությունները կրկին միջամտեցին 1895 թ.-ի մայիսին ներկայացրեցին բարենորոգումների նոր ծրագիր, ստիպեցին սուլթանին դադարեցնել ջարդերը: Վերջինս ենթարկվեց տերությունների պարտադրանքին, բայց չհրաժարվեց իր ծրագրից: Պարզապես հասկացավ` հայերից վերջնկանապես ազատվելու համար անհրաժեշտ է միջազգային այնպիսի իրադրություն, որպեսզի տերությունների ուշադրությունը սեւեռված լինի իրենց համար առավել կենսական հիմնախնդիրների վրա, այնպիսի մի գլոբալ խառնաշփոթ, երբ տերությունները, կքած սեփական հոգսերի ծանրության տակ, ժամանակ եւ ցանկություն չունենան բռնելու թուրքական արյուտ ձեռքը:

​​​​​​​Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ Փաշինյանը շնորհավորել է մուսուլման մի շարք երկրների, բացի Իրանից

Աշխարհ ընթանում էր դեպի մայրցամաքային մեծ պատերազմ, ինչին սպասում էր Օսմանյան պետություննը` «կուլ տալու համար իր կոկորդին կանգնած հայկական հարցը»: Առաջին աշխարհամարտը, որն ընդունված է Եվրոպայում համարել Մեծ պատերազմ, հայերի համար դարձավ մեծ ողբերգության հանգրավան: Պատերազմի 15 մլն զոհերից 1.5 մլիոնը բաժին հասավ մի ժոովրդի, որն անգամ չգիտեր` ինչի համար է ծավալվում պատերազմը

Իշխող քաղաքական մեծամասնությունից ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում. սոցհարցում

Հ.Գ. Բեռլինի կոնֆերանսից հետո, երբ պարզ էր, որ Օսմանյան կայսրությունը կորցնում է Բալկաններում իր վերջին տիրույթները, երբ ակնհայտ էր, որ եվրոպայում Օսմանյան տերության ազդեցությունն այլեւս անհնար էր վերադարձնել, Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-րդը սուլթան Համիդի ականջին շշնջաց այսպիսի մի խորհուրդ. մի՛ կառչիր Եվրոպայից, այն անվերադարձ գնացել է «օսմանի ձեռքից» ,փորձի՛ր կենսունակության թուրքական ավիշն այսուհետ որոնել Արեւելքում, դիմի՛ր արյանդ կանչին: Սուլթանը հասկացավ ակնարկը եւ ծնվեց պանթուրքիզմը, որը վերջնականապես բացառում էր հայերի հետ համակեցության բոլոր հնարավորությունները: Հայ հասարակական-քաղաքական շրջանակնները, ցավոք, սա չհասկացան, հետեւաբար գնահատել հետեւանքները` չկարողացան: Չկար այլեւս ճանապարհների ընտրության բազմազանություն: Պետք էր դաշնակիցներ որոնել այնտեղ, որտեղ ինչպես մեր պարագայում, պանթուրքիզմը ներկայանում էր որպես սպառնալիք: Իսկ դա քարտեզի վրա դժվար չէր պարզել: Այն նախ եւ առաջ Ռուսաստանն էր: Այլապես դատապարտված էինք` լինելու մանրադրամ մյուս պետությունների ձեռքում, ում պանթուրքիզմը` որպես գաղափարախոսություն եւ վարքագիծ, չէր սպառնում, բայց նաեւ դեմ չէին զիջումներ կորզելու դիմաց գնալ քաղաքական սակարկությունների:

Երկու տատիկներս էլ մինչեւ վերջին շունչը հավատում էին, որ իրենց հայրն ու եղբայրը չեն զոհվել. Լիլիթ Ստեփանյան

Այն դեպքում, երբ ընտրությունն ակնհայտ էր, մենք խճճվեցինք

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА