o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Հայ Դատի պահանջը համամարդկային է եւ վաղեմության ժամկետ չունի. Արցախի նորընտիր նախագահը այցելեց Ծիծեռնակաբերդ

24.04.2020 15:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Հայ Դատի պահանջը համամարդկային է եւ վաղեմության ժամկետ չունի. Արցախի նորընտիր նախագահը այցելեց Ծիծեռնակաբերդ

Համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք մատուցեց Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա նշել է, որ սա իր ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ է համարում:

Սուպեր նախարարից սուպեր փոխվարչապե՞տ

«Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ եւ առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է եւ վաղեմության ժամկետ չունի:

Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. «Հրապարակ»

Մեր ժողովրդի հարատեւության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում եւ պայմաններ: Սա է իմ եւ մեր տեսլականը:

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Հիշում ենք եւ պահանջում», - շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Ավելի ուշ Ա. Հարությունյանը եւս մի գրառմամբ է հանդես եկել, որում ասված է. «Անցյալից մեզ մշտապես ուղեկցող հիշողությունը հաճախ ստիպում է սրբագրումներ անել ապագայի մեր ծրագրերում, հարաբերություններում եւ, իհարկե, վերաբերմունքի մեջ: Հայ ժողովրդի՝ 20-րդ դարասկզբին ցեղասպանված եւ տարագիր դարձած հատվածներն այսօր եւ միշտ մեր լինելիության անբաժան մասն են մնում: Իսկ կորսվածի ու վերագտածի միջեւ անչափելի համեմատությունը հաճախ զգացել եւ տեսել եմ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում՝ հայության թախիծի ու ժպիտի բովանդակության, հայապաշտության ու հայրենաբաղձության անսահման խորության մեջ:

Արցախի Հանրապետությունում նոր ոստիկանապետ է նշանակվել

Եվ այսօր ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր ժողովրդի որբացած հատվածին օգնության ձեռք մեկնած անհատներին, ժողովուրդներին ու երկրներին, որոնք անտարբեր չգտնվեցին եւ փորձեցին կիսել մեր մեծ վիշտը: Երախտապարտ ենք Հայոց Ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած բոլոր պետություններին, կազմակերպություններին ու գործիչներին»:

Այսօր կկատարեմ կադրային առաջին նշանակումները, սպասվում են կառուցվածքային փոփոխություններ․ Արայիկ Հարությունյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА